Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ «աներձագ» Աշոտ Աղաբաբյանին օգնելու եւ իր կնոջ ճնշումների մասին. (Տեսանյութ)

Հունիս 15,2015 22:12

Այսօր Aravot.am-ը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց՝ հարկային մարմինները Աշոտ Աղաբաբյանի ընկերություններում այնքան ստուգումներ իրականացրեցին եւ տուգանքներ կիրառեցին, որ մարդը հայտնվեց սնանկացման եզրին: Ինչպե՞ս թույլ տվեցիք, որ նրա հետ այդպես վարվեն՝ հաշվի առնելով Ձեր բարեկամական կապը:

Հիշեցնենք, որ Աշոտ Աղաբաբյանը Գալուստ Սահակյանի «աներձագն» է՝ կնոջ եղբայրը:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այս պայմաններում ոչ միայն Աշոտ Աղաբաբյանի, այլ շատերի մոտ են: Վերջին հաշվով, եթե արդար է ամեն ինչը, այն, ինչը ներկայացնում է Աշոտ Աղաբաբյանը, կարծում եմ, դա դատական վճռի հարց է: Ինչ վերաբերում է իմ լծակներին, դա չի նշանակում, որ եթե ես ԱԺ նախագահ եմ, ես բուռն կերպով իմ լծակները պիտի օգտագործեմ իմ հարազատներին ինչ-որ ձեւով պաշտպանելու: Աշոտ Աղաբաբյանը ինքը կկարողանա հաղթահարել»:

Մեր հարցին՝ իսկ Ձեր կինը ճնշում չի՞ գործադրում Ձեր վրա այդ առումով՝ նա պատասխանեց. «Ճիշտն ասած, օրվա մեջ շատ կարճ եմ հանդիպում, զբաղվածություն ունեմ, եւ շատ սիրով եմ»:

Հարցին՝ ինչո՞ւ արդարությունը Աշոտ Աղաբաբյանի վրա վերջերս սկսվեց կիրառվել՝ նա պատասխանեց. «Կարծում եմ, Աշոտ Աղաբաբյանի նկատմամբ այս տարիներին էլ անընդհատ հարկային ստուգումներ, պարտավորություններ միշտ էլ եղել են»:

Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ Աշոտ Աղաբաբյանին չեն թիրախավորել, բոլոր տնտեսվարողների մոտ էլ ստուգումներ լինում են:

Դիտարկմանը, որ Դուք էլ բիզնեսներ ունեք, Ձեր բիզնեսներում ստուգումներ լինո՞ւմ են՝ նա պատասխանեց. «Ես, իհարկե, շատ կցանկանայի ունենալ, բայց եթե կարծում եք ունեմ, հենց հիմա արտոնագիր եմ ստորագրում, այդ բիզնեսները ձեզ տամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930