Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզների շուրջ 500 սաներ խաղաղություն են մաղթել աշխարհի մանուկներին

Հունիս 16,2015 20:30

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել «Խաղաղություն աշխարհի մանուկներին» խորագրով միջոցառումը, որին  ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում  օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ:

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների շուրջ 500 սաներ, որպես տարբեր երկրների փոքրիկ դեսպաններ, պարային բեմադրություններով ներկայացրել են աշխարհի 18 պետությունները, այդ թվում Հայաստանն ու Արցախը:

Մի քանի ամիս տևած փորձերի ընթացքում երեխաները ոչ միայն պարային շարժումներն են սերտել, այլև ծանոթացել երկրների պատմությանն ու մշակույթին: Ծնողների հավաստմամբ` «Խաղաղություն աշխարհի մանուկներին» միջոցառումն իր գաղափարով դաստիարակչական ու ուսուցողական նշանակություն է ունեցել, որի գլխավոր նպատակը մանուկ հասակից խաղաղության սերմանումն է ու դրա կարևորության ամրապնդումը մատաղ սերնդի հոգում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930