Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրաէներգիայի սակագնի հարցով խորհրդարանական լսումները ցուցադրական էին». ակտիվիստ

Հունիս 16,2015 22:24

Վաղը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա չեն անցկացնի, մինչ հանձնաժողովը կորոշի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:

«Մենք հանձնաժողովից ոչ մի ակնկալիք, ոչ մի պահանջ չունենք: Անիմաստ ենք համարում այնտեղ ակցիա անցկացնելը, որովհետեւ նույն առուն երկու անգամ մտնելը սխալ է՝ հաշվի առնելով անցյալ տարվա մեր դառը փորձը: Երբ այնտեղ փորձեցինք ակցիա անցկացնել, կարելի է ասել, սրբեցին մեզ՝ բոլորիս: Եղան ձերբակալություններ, դատական գործեր, որոնք մինչեւ այսօր ուժի մեջ են, ու չենք կարողանում հարցի լուծում ստանալ».- Aravot.am-ին ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով խորհրդարանական լսումները ակտիվիստը համարում է ցուցադրական լսումներ, որն իրենից արժեք չէր ներկայացնում, որովհետեւ. «Վաղուցվանից թե վարչապետը, թե հանձնաժողովի  նախագահը հայտարարել էին՝ թանկանալու է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930