Հայաստան՝ ամենաթանկ էլեկտրաէներգիան ԱՊՀ-ում

Հայաստան՝ ամենաթանկ էլեկտրաէներգիան ԱՊՀ-ում

Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է որոշում կայացնել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով բարձրացնելու մասին: Արդյունքում իրավաբանական անձանց համար 1 կՎտ/ժ կարժենա 33.28-ից 48.78 դրամ (կախված ժամից և լարումից), իսկ բնակիչ-սպառողների համար՝ 38.78 դրամ գիշերը և 48,78 դրամ ցերեկը:

Այդ կապակցությամբ «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը», ի դեմս փորձագետ Կարեն Վարդանյանի, մեկտեղել և հանրության դատին է ներկայացնում հետխորհրդային 15 հանրապետություններում գործող էլեկտրաէներգիայի սակագների համեմատական աղյուսակը:

Ըստ այդմ, ստացվում է, որ Հայաստանում ամենաթանկ էլեկտրաէներգիան է ոչ միայն Եվրասիական տնտեսական միությունում, այլև ողջ ԱՊՀ-ում: Եվ այդ ամենը՝ բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ, ատոմակայան ունենալու և անվճար հիմունքներով մատակարարվող իրանական գազով  էլեկտրաէներգիա արտադրելու պայմաններում:

Այսպիսով, նախկին ԽՍՀՄ երկրներից էլեկտրաէներգիայի սակագինը հայաստանյանից բարձր է միայն Լիտվայում և Լատվիայում:  Համադրելի է այն միայն Մոլդովայում: Իսկ ահա Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Էստոնիայում, Վրաստանում և Ադրբեջանում էլեկտրաէներգիայի սակագինը հայաստանյան սակագնից ցածր է:

Հետևությունները թողնում ենք ընթերցողին:

table-energy-arm

[1] 2015թ. հուլիսի 1-ից նախատեսվում է սակագները բարձրացնել 15 տոկոսով:

[1]Կարմիր գույնով նշված պետությունները հանդիսանում են Եվրասիական տնտեսական միության անդամ:

[1] Սակագները կգործեն 01.08.2015-ից.

[1] Թուրքմենստանում յուրաքանչյուր քաղաքացու հաշվով ամսական հատկացվում է 35 կՎտ/ժ անվճար էլեկտրաէներգիա:

[1] Կախված է սպառման ծավալներից:

[1] Ամսական ավելի քան 400 կՎտ/ժ սպառելու դեպքում

[1] Գործում են տարբեր սակագներ ըստ դաշնային օկրուգների: Բերված են ՌԴ միջին գները:

[1] Էստոնիայում շուկան ազատականացված է և սակագները չեն կարգավորվում:

[1] Լատվիայում շուկան ազատականացված է և սակագները չեն կարգավորվում: Գործում են տարբերակված սակագներ՝ ներառյալ ամսավճար:  Ներկայացված են միջին տարբերակներ:

Բոլոր սակագները ներառում են հարկերը:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք