Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Այցը Արցախ`  լավագույն հնարավորությունն է՝ ԼՂՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ  ճշգրիտ պատկերացում կազմելու համար

Հունիս 17,2015 14:12

Հունիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է մի խումբ եվրոպացի քաղաքագետների և հետազոտողների, որոնք ճանաչողական այցով Արցախ են ժամանել «Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի  նախաձեռնությամբ։

Կարեն Միրզոյանը ողջունել է նրանց այցը Արցախ, նշելով, որ դա լավագույն հնարավորությունն է՝ ԼՂՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ  ճշգրիտ և անաչառ պատկերացում կազմելու համար։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձ կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման մասին, Կարեն Միրզոյանը նշել է, որ այն թույլ կտա վերջնականապես ամրագրել ԼՂՀ ժողովրդի և իշխանությունների ձեռքբերումներն անկախ պետականաշինության գործում։

Կարեն Միրզոյանը նաև պատասխանել է մասնակիցների հարցերին։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930