Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի մարդասպան եղբորորդուն նախագահի հրամանագրով էր ներում շնորհվել

Հունիս 17,2015 16:51

Պարզվում է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ դանակահարության համար դատապարտված եղբորորդուն՝ Մայիս Խաչատրյանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով է ներում  շնորհվել:

Այդ մասին նախագահականից հաստատել են՝ ի պատասխան «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցման:

ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչության պետ Ջեմմա Հակոբյանը պատասխանել է պատգամավորին. «Հայտնում եմ, որ Մայիս Խաչատրյանը դատապարտվել է 24.09.2004թ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասին առաջին կետով 12 տարվա ազատազրկման եւ պատիժը կրել է 2004-ի մարտի 1-ից: ՀՀ նախագահի 14.07.2010թ. ՆՀ-157-Ա հրամանագրով Մայիս Խաչատրյանին ներում է շնորհվել»:

Postanjyan_doc_1

Իսկ Մայիս Խաչատրյանը դատապարտվել էր առանձնակի ծանր հանցագործություն կատարելու՝ խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանություն կատարելու համար:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդիները, այդ թվում՝ վերոնշյալ Մայիս Խաչատրյանը, դանակահարելով սպանել էր մի երիտասարդի՝ 30-ամյա Հովհաննես Բադալյանին՝ ընդամենը իրենց ուսով դիպչելու համար: Դանակի տասնյակ հարվածներ էին հասցրել, այդ թվում՝ դանակը մտցրել էին հետանցքը եւ վերեւ քաշել:

Մայիս Խաչատրյանը, ըստ գործի նյութերի, դանակի 12 հարված էր հասցրել, ու դատապարտվել 12 տարվա ազատազրկման:

Վերջերս, ԱԺ-ում նախագահական ապարատի բյուջեի կատարման հաշվետվությունը քննարկելիս երբ Զարուհի Փոստանջյանը Վիգեն Սարգսյանից հետաքրքրվում էր, թե ինչու է նախագահը ներում շնորհել Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին, նա պատասխանեց, որ ներում շնորհելը նախագահի բացառիկ լիազորությունն է, եւ քաղաքական որոշման արդյունք է: Նա ասաց, որ ներման դրդապատճառները չեն հիմնավորվում եւ չեն բացատրվում որեւէ կերպ:

Եվ ահա, նախագահի այդ անբացատրելի ներման արդյունքում, կալանավայրից բաց թողնվելուց ընդամենը մեկ ամիս անց Մայիս Խաչատրյանը հարբած մեքենա վարելով՝ պատճառ է դառնում, որ 24 տարեկան մի երիտասարդ հայտնվի հիվանդանոցում:

Հիմա էլ Զաքարյանների միջադեպի հետ կապված են նրա նկատմամբ հետախուզում հայտարարել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ողբացյալ երկիր! says:

    Դանակի 12 հարված! … սովետի ժամանակ որակվում էր “գազանային սպանություն” եւ մահապատժ էր որոշվում, հիմա` “ներալ անք, …. սայմանադրությունն էլ լյավացնելու ենք!”

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930