Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտզալի ՀՀ ոստիկանության առաջնությունում հաղթեց ներքին զորքերի թիմը (ֆոտոշարք)

Հունիս 19,2015 23:00

Երեւանի «Դինամո» մարզահամալիրի դահլիճում ավարտվեց ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների միջեւ ֆուտզալի առաջնությունը, որի եզրափակչում ՀՀ ոստիկանության զորքերի թիմը համառ պայքարում հաղթեց ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչությանը: Մրցանակային երրորդ տեղը գրավեց Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գունդը:

ashot-2 ashot-3 ashot-4

Առաջնության նախնական փուլին մասնակցել են ոստիկանության 25 ստորաբաժանումների թիմեր, որոնցում ընդգրկված են եղել 200-ից ավելի ոստիկան ֆուտբոլիստներ: Բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր, մրցանակային եռյակը կազմած թիմերը պարգեւատրվեցին նաեւ մեդալներով, հուշանվերներով,  դրամական խրախուսանքներով, առաջնության գործընկեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ գնդակներով: Իսկ հաղթող թիմին հանձնվեց նաեւ փոխանցիկ գավաթն ու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ստորագրություններով հուշագնդակ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    «Ֆուտզալի ՀՀ ոստիկանության առաջնությունում հաղթեց ներքին զորքերի թիմը»
    «Ֆուտզալ»-ն ի՞նչ է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930