Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդաշատ երթ՝ Գյումրիում. միացան  տարբեր բուհերի դասախոսներ, նաեւ բոլոր ոստիկանները (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունիս 21,2015 22:40

Գյումրիում հոսանքի թանկացման  դեմ ուղղված բողոքի ակցիաները չեն դադարում, այսօր  այն սկսվեց Գյումրու Թատերական հրապարակից, որտեղ  երեկվա հետ համեմատ ավելի շատ մարդ էր հավաքվել: Նկատենք, որ  Գյումրու տարբեր բուհերի  ճանաչված դասախոսներ եկել եւ միացել էին բողոքի ակցիային:скачанные файлы
скачанные файлы

Այսօր մեծ թիվ էին կազմում նաեւ  տնտեսագետները, նրանց կողմից հնչեցին  մասնագիտական ելույթներ: Նրանք առաջարկեցին չվճարել հոսանքի դիմաց ու պահանջեցին միջազգային անկախ աուդիտ  անցկացնել, որը կստուգի ՀԷՑ-ի գործունեությունը, կհետաքննի այս կառույցի կուտակած պարտքերը:

«Ես  պատրաստ եմ մուծելու իմ պարտքերը եւ վերջին տարբերակով պատրաստ եմ մուծելու իմ պետության պարտքերը , բայց անհայտ մասնավոր կազմակերպության  պարտքեր ես պատրաստ չեմ մուծել, պարտքեր, որ այսօր փաթաթվել է հայ ազգի վզին: Մենք  հրաժարվում ենք մուծել մեր սպառած էլեկտրաէներգիայի վարձը մինչեւ անկախ աուդիտորական կազմակերպություն չի հետաքննի ՀԷՑ-ի տնտեսական գործունեությունը, այն փաթեթը, որ ներկայացվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, չի ներկայացվի  եզրակացություն այս մասին, արդյոք այդ  պարտքերը հիմնավո՞ր են, թե՞ չէ»,- իր ելույթում ասաց Տիգրան Պետրոսյանը: скачанные файлы скачанные файлы

Նշենք, որ Թատերական հրապարակում գյումրեցիներին միացավ նաեւ  Գյումրիից ընտրված Ազգային  ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Նա անկախ աուդիտի հարցը առաջ քաշող տնտեսագետներին ու մյուս մասնակիցներին առաջարկեց պահանջը շարադրել գրավոր, որպեսզի կարողանա այս հարցը բարձրաձայնել Ազգային ժողովում: Պատգամավորը մեկ անգամ եւս  շեշտեց, որ ինքը եւս դեմ է հոսանքի թանկացմանը ու պատրաստ է իր ձեռքից եկածն անել բողոքի դուրս եկած քաղաքացիներին օգնելու:

скачанные файлыՎերջիններս  որոշեցին երթ անցկացնել  Գյումրի կենտրոնական  փողոցներով, բնակչությանը իրազեկել իրենց որոշման մասին, հորդորել չմուծել ու պահանջել անկախ աուդիտ: Նրանք նաեւ պատրաստել էին թռուցիկներ, որոնց վրա  Գյումրու բարբառով գրված էր.«Հոսանքը  չ՛բդի թանգնա, իսկ թե ինչղ, հարցրա Թատերական հրապարակում  հավաքված չվճարողներից ժամը 18.00-ին»:

скачанные файлы

Երթը սկսվեց Գյումրու Թատերական հրապարակից, դատախազության շենքի դիմացով անցան դեպի քաղաքապետարան՝ Վարդանանց հրապարակ, այնտեղով էլ  ուղեւորվեցին դեպի Շիրակացի փողոց ու 50-ամյա  կամրջով  դարձյալ  գնացին դեպի Թատերական հրապարակ:

Նշենք, որ այս անգամ բողոքավորները իրենց քայլերը համաձայնեցրեցին  ոստիկանների հետ:

Ոստիկանները, ձեռք-ձեռքի տալով, պատ կազմեցին, շարժվեցին երթի մասնակիցների մեջտեղով ու ամբողջ ընթացքում ուղեկցեցին  նրանց:

Երթի մասնակիցները մեքենաներով  ազդանշաններ էին  տալիս ու գյումրեցիներին կոչ անում ոչ թե  իրենց  հետեւել պատշգամբներից, այլ իջնել ու միանալ, քանի որ ոչ մեկը պատրաստ չէ մաշկազերծվելու: скачанные файлы скачанные файлы скачанные файлы

Կանգառներում  ու խանութների դիմաց հավաքված մարդիկ ծափահարում էին՝  լսելով կոչերը: Նշենք, որ ոստիկանները ակամա դարձան երթի մասնակիցներ, նրանց պահվածքից զգալի էր, որ  երթը նրանցից շատերի սրտով է, որ իրենք էլ դեմ եմ հոսանքի թանկացմանը: Երթի ավարտից հետո բողոքավոր գյումրեցիները հատուկ շնորհակալություն հայտնեցին ոստիկաններին՝քաղաքակիրթ պահվածքի համար:скачанные файлы

Տեսնելով, որ այսօրվա երթին չի մասնակցում  Շիրակի փոխոստիկանապետ Վահրամ Ենոգյանը, որը երեկ վիրավորական բառերով դիմել էր տնտեսագետ Կարեն Պետրոսյանին, հավաքվածները կատակում էին, թե  ո՞ւր է  «ճոխ բառապաշարով» գնդապետը:

Վաղը Գյումրիում կշարունակվի բողոքի ակցիան: Ինչպես հայտարարեցին երիտասարդները, այն տեւական բնույթ  է  կրելու:

Նունե ԱՐԵՎՇՏԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անժիկ says:

    Ապրեն գյումրեցիները, թող մյուս մարզերի բնակիչները օրինակ վերցնեն:

  2. Vahe Diloyan says:

    Շնորհակալությունս ու խորին հարգանքս եմ հայտնում պայքարի ելած բոլոր Հայերին,ովքեր պայքարում են նաև մեր` հանգամանքների բերումով օտար երկրում գտնվողներիս,համար…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930