Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ևս 2 բուհ ստացավ հավատարմագիր

Հունիս 22,2015 15:47

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին» և «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային» 4 տարի ժամանակով ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ: Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978 որոշման 11-րդ կետը և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 21-ի N 12 և N 11 որոշումները:

Ներկա դրությամբ ինստիտուցիոնալ հավատարմագիր են ստացել Հայաստանի 10 բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնցից ԵՊՀ-ն՝ 6 տարի ժամանակահատվածով, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երևանի «Գլաձոր» համալսարանը՝ 4 տարի ժամանակահատվածով և Հյուսիսային համալսարանը՝ 2 տարի ժամանակահատվածով՝ պայմանական:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930