Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը առաջիկա օրերին Գորիկ Հակոբյանի պատասխանը կտա

Հունիս 22,2015 22:25

«Դեռևս 2013թ դեկտեմբերից Շանթը բազմաթիվ անգամ դիմումներ է ներկայացրել Գորիկ Հակոբյանին և Արզուման Հարությունյանին՝ ասելով, որ պատրաստ է նաև ցուցմունք տալ։ Մինչ դատարանում արված հայտարարությանը՝ նա այդ թեմայով որևէ հրապարակային հայտարարություն չի արել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզան Բադալյանն անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի արձագանքին՝ ի պատասխան Շանթ Հարությունյանի հայտարարության:

Ռուզան Բադալյանի խոսքով, «Շանթը, դատական նիստերից հետո կրկին մի քանի անգամ դիմել է վերոնշյալ անձանց, սակայն ոչ մի անգամ նրան չեն հարցաքննել և ցուցմունք չեն վերցրել․ ինչն արդեն օրենքի կոպիտ խախտում է։ Շանթը շատ լավ տեղյակ է «սուտ մատնություն» հոդվածի և իրավական հետևանքների մասին։ Իսկ ԱԱԾ-ի ստորությունների մասին նա գիտի և անմիջապես դրանց ականատեսն է եղել դեռևս երեք տարեկան հասակից»:

Նա հավելեց, որ ինքը չի ցանկանում ԱԱԾ տնօրենի արձագանքին ավելի մանրամասն մեկնաբանություն տալ, որովհետեւ վստահ է՝ Շանթ Հարությունյանը առաջիկա օրերին անձամբ կարձագանքի Գորիկ Հակոբյանին:

Հիշեցնենք, որ Գորիկ Հակոբյանը զրպարտություն էր  համարել Շանթ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի, նա իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930