Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե քննությունը ճիշտ ուղղությամբ չգնա, այդ մարդիկ խառնվելու են այս գործին». լսեցնում են Սուրիկ Խաչատրյանին

Հունիս 22,2015 23:15

Հունիսի 24-ին Սդղի Գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած ու աչքի տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանին Մոսկվայում կրկին կվիրահատեն: Նրա հետ Մոսկվայում գտնվող հայրը Aravot.am-ին ասաց, որ բժիշկները տեսողության վերականգնման հույս չեն տալիս, բայց աչքը հեռացնելու վտանգ այլեւս չկա. «Աչքը կպահպանվի: Ընթացքը ցույց կտա»:

Մեր հարցին, թե ըստ մամուլի հրապարակումների, Սուրիկ Խաչատրյանի ազգականներն են մասնակցել ծեծկռտուքին, ի վերջո ո՞ւմ հարվածից է իր տղայի աչքը վնասվել մարզպետի որդո՞ւ, թե՞ ազգականների, պարոն Զաքարյանն ասաց, որ իր տղան չի հիշում, որովհետեւ ուշագնաց ընկել է. «Թող քննությունը պարզի՝ ովքեր են եղել: Տղայիս հետեւից խփել են, ընկել է գետնին, անգիտակից վիճակում է եղել: Հարյուր հոգով խփել են, վերջապես խփողն ինչ կապ ունի, էդտեղ կարեւորը կազմակերպիչն է, ով է կազմակերպել, էդ մարդկանց տարել: Էնտեղ բոլորն էլ խփել են, մարդ չի եղել, որ չխփի»:

Մեր հարցին՝ ծեծկռտուքի կազմակերպիչը մարզպետի որդի՞ն էր, ասաց. «Թող քննությունը պարզի՝ ովքեր էին կազմակերպիչները: Իրենք բոլորի խոսակցություններն էլ ունեն, կոսմոսից էլ գիտեն՝ ինչ հեռախոսներ է եղել այդ տարածքում: Իրենք գիտեն՝ ով է խփել, ինչ է արել»:

Պարոն Զաքարյանն ասաց՝ Մոսկվայից ուշադիր հետեւելու է գործի քննությանը ու չի կասկածում, որ մարզպետի կապերն այս անգամ էլ գործը կոծկելու հիմք կդառնան. «Ինձ չի հետաքրքրում, թե ում գործով ինչ են արել: Ովքեր մեղավոր են, բոլորն էլ պետք է պատժվեն: Մենք ՌԴ քաղաքացիներ ենք, ՌԴ հզոր իշխանությունները մեր մեջքին կանգնած են՝ ամենաբարձր մակարդակով, ոչ մի վախ չունեմ, որ չի բացահայտվի այս գործը: Եթե հանկարծ նման բան եղավ ՌԴ իրավապահները, գերագույն դատախազությունը տեղյակ են այս գործից, որ պահին զգացի, որ քննությունը ճիշտ ուղղությամբ չի գնում, այդ մարդիկ խառնվելու են այս գործին, այստեղից վերահսկվելու է ամեն ինչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Կարծես ամեն ինչ իր բնական շրջանն է վերադառնում: Որպիսզի հասկանալի լինի վիճակը, պիտի հիշեցնենք թե ինչպես էր օրհնված սովետի ժամանակ: Կոմունիստ ղեկավարներից մեկը մի հանդիպման ժամանակ տեղեկացրեց որ հայաստանից անհամեմատ շատ դիմում-բողոքներն են գնում կրեմլ, քան այլ հանրապետություններից: Մոսկվան էլ մինչեւ վերջ ձանձրացած “կլյաուզնիկ” հայերից՝ գրեթե ուշադրություն չէր դարձնում այդ բողոքներին: Բայց, համառորեն գրելու դեպքում մեկ – մեկ դարձնում էին, արջի դատաստան սարքելով հայ “թագավորիկների” գլխին! Դրա համար էլ շան նման վախենում էին, բացի դրանից, մեջները ավելի կարգին ղեկավարներ կային: Այսինքը՝ այսպես գնալու դեպքում պարզ եզրակացությունն անխուսափելի է՝ “կեցցե՜ ռուսական պասպորտը – պրանեմ տհանց անկյախը!”

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930