Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյանում տրամադրությունները մարտական են. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 24,2015 21:35

Այս պահին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի նախաձեռնողները փորձում են ոստիկանների եւ ակցիայի միջեւ բաժանող տարածքն ազատել, որպեսզի հնարավորինս մեծ հեռավորություն պահպանվի նրանց միջեւ:

MHM97079-copy MHM97081-copy

10854980_10204501932288076_4416847921278051780_o

11430182_10204501921767813_6837590174836512732_o

Ակցիայի մասնակիցները մեծ ոգեւորությամբ երգում եւ պարում են ազգային երգեր ու պարեր:

Բողոքի ակցիային այսօր էլ միացել են շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, հոգեւորականներ:  Բաղրամյան պողոտայում է երաժիշտ Արա Գեւորգյանը, որն ասաց, որ դեմ է բոլոր տեսակի բռնություններին:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ զրույցը՝ տեսանյութում:

Փաստաբանների պալատը ակցիայի մասնակիցներին բուկլետներ է բաժանել, որով իրազեկում են մարդու իրավունքները:

Ակցիայի մասնակից երիտասարդներն ասում են, որ իրենք չեն նահանջելու. «Ինչքան մեզ ջրում են, այնքան աճում ենք, հասունանում ենք»:

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ակցիայի մասնակիցներին նորից զգուշացրեց, որ սադրիչներ կան, իսկ երիտասարդներն էլ փոխոստիկանապետին հորդորեցին սադրիչներին մեկուսացնել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Эдвард says:

    Облик протестующих значительно изменился! Сегодняшние протестующие кардинально отличаются от тех ребят, кто были в первый день! Эти помоложе и поглупее ведут себя! Неужели дрессированные отряды сороса??!! Странно очень! Только что по ТВ показывали офис сороса,спрятанный за бетонной стеной, а маленькую табличку спрятали под ветвями дерева! Вот такое “Открытое общество”!!!! Полиции следует действовать точно так, как в аналогичных ситуациях действует западная полиция,например- в США,Германии,Англии!!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930