Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱՀԿ. «Մենք Արցախում միանում ենք ձեր արդար պահանջներին»

Հունիս 24,2015 22:00

Արցախի հանրապետական կուսակցության  ստեղծման նախաձեռնողական խմբի համանախագահողների հայտարարությունը`  Հայաստանում անցկացվող բողոքի ցույցերի վերաբերյալ

Հատուկ  ուշադրությամբ և ոգեվորությամբ հետևում ենք Հայաստանում  անցկացվող «Ոչ  թալանին» բողոքական ակցիային: Արցախի հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնողական խմբի անունից մեր խորին գոհունակությունն ենք հայտնում ձեր ակցիային` ուղղված Հայաստանի էներգետիկայի բնագավառի սպառողական գնային քաղաքականության ձևավորման մեջ  արդարության վերականգնմանը:

Մենք Արցախում միանում ենք ձեր արդար պահանջներին և հույս հայտնում, որ ձեր խաղաղ ցույցերը  խթան կհանդիսանան  արդարության ու քաղաքացիական հասարակության կառուցման գործում մեր ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման համար և կբերեն մեր ժողովրդի միասնականությանը: Միաժամանակ մենք կոչ ենք անում բոլոր ցուցարարներին  ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և  հայկական շարժման ավանդույթներին համապատասխան` դրական արդյունքների  հասցնել սկսած կենսակարևոր գործը, ու քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ հայ ժողովրդի բարձր ոգին և համախմբվածությունը` առաջացած խնդիրները լուծելիս:

Արցախի հանրապետական կուսակցության  ստեղծման նախաձեռնողական խմբի համանախագահողներ`

Դոկտոր Կարեն Օհանջանյան

Արևիկ Պետրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930