Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները կանխեցին սադրանքները եւ սկանդալային հայտարարություն արեցին

Հունիս 25,2015 23:33

Բաղրամյան պողոտայում այս պահին իսկական տոնախմբություն է: Չնայած անձրեւին, մարդկանց հոսքը պողոտա չի դադարում: Ցուցարարները պարում են ու ժամանակ առ ժամանակ վանկարկում ազատ, անկախ Հայաստան: Նրանք հիշեցնում են նաեւ իրենց պահանջը՝ չեղարկում:

Ցուցարարները ավելի վաղ սադրանքների մասին ահազանգեր էին ստացել ու այդ մասին անմիջապես հայտնել ոստիկանությանը: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտնեց, որ Բաղրամյան պողոտայի ներքեւում մի կրպակ, որը գաղտնի ալկոհոլային խմիչք ու գարեջուր է վաճառում: Մեկ այլ ահազանգի համաձայն ՀԱԿ կուսակցության անունից թռուցիկներ են բաժանվում քաղաքացիներին՝ իշխանափոխության պահանջով ցույցերի մասին: Բայց, ըստ Վաղինակ Շուշանյանի, ՀԱԿ-ը այդ լուրը շատ արագ հերքել է:

Վաղինակ Շուշանյանը նաեւ սկանդալային հայտարարություն արեց ամբիոնից, ապա կոչ արեց լրագրողներին հետաքննություն անցկացնել: Ըստ նրա իրենց՝ ՀԷՑ-ի աղբյուրները հայտնել են՝ ՀԷՑ-ը միայն 6,02 դրամի հայտ է ներկայացրել, իսկ 17 դրամ ավելացումը, ապա 6,93 դրամով թանկացումը իշխանությունների նախաձեռնությունն է: Ըստ նրա, միգուցե իշխանությունները փորձել են առիթն օգտագործել ու փող աշխատել:

Ամբիոնից պարբերաբար սադրանքներին չտրվելու կոչեր են հնչում: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հավաքվածներին հորդորում են իրենց շարքերից հեռացնել ու ոստիկանությանը հանձնել խմած, քարերով կամ այլ պարագաներով զինվածներին, եթե նկատեն այդպիսիք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930