Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդը հարսանիքը՝ Բաղրամյանում

Հունիս 28,2015 18:18

Բաղրամյան պողոտայում հայտարարված նստացույցի ընթացքում արդեն  երրորդ զույգն է պսակադրությունից հետո գալիս է ողջունելու ցուցարարներին: Նորապսակ դերասաններ Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանը  ցուցարարներին բաժանում էին վարդեր եւ քաղցրավենիքները:IMG_0002 (1)

Նորապսակները լրագրողների հետ զրույցում ասացին, որ եկել են Բաղրամյան պողոտա, քանի որ իրենց ընկերներն ու հարազատներն են այնտեղ: «Մենք ուրիշ տարբերակ չունենք, պետք է միանանք, պետք է մեր ուրախությունը կիսենք մեր բոլոր ընկերների հետ»,- ասաց Դավիթ Հակոբյանը:IMG_0009

Նա հավելեց, որ իրենք միանում են Բաղրամյան պողոտայում նստացույց անող ցուցարարների պահանջին. «Ինձ թվում է՝ մեր կառավարությունը տեսնելով մեզ այսպես որպես նորաստեղծ ընտանիք, կորոշի ավելի խելացի որոշում կայացնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930