Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյան. «Համակեցության կանոններ կան, խանգարում եք մարդկանց, այսքան օր համբերեցինք»

Հունիս 28,2015 23:13

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դիմում է Բաղրամյան պողոտայում հավաքված տարբեր մարդկանց, բացատրելով, որ ժամը 23-ն անց է, եւ այս աղմուկը խանգարում է Բաղրամյանի բնակիներին՝ համակեցության կանոններ կան, պետք է հեռանալ: Տվյալ պահին նա դիմում էր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Ահարոնյանին, ով վերջերս իրեն հիշեցնել տվեց՝ ընդդեմ Քիմ Քարդաշյանի մեծարման ցույց նախաձեռնելով ՀՀ կառավարության առջեւ:

Օսիպյանը նշեց, որ առայժմ որեւէ գործողություն չի լինի, ոստիկանները առայժմ հետ են քաշվել:

Մի պահ էլ նա որպես բարիկադ ծառայող աղբամաններն էր ստուգում՝ հավանաբար, տեղեկություն ուներ, որ այդտեղ ինչ-որ բան կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930