Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինտեր ՌԱՈ»-ում չեն հաստատել ՀԷՑ-ի վաճառքի մասին տեղեկատվությունը. TASS

Հունիս 29,2015 12:24

Ռուսական «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը չի հաստատել ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ ընկերությունը պատրաստում է վաճառել Հայաստանում տեղակայված իր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» դուստր ընկերությունը: Այս մասին հաղորդում է «TASS» գործակալությունը:

Հիշեցնենք, որ այսօր ռուսական «Коммерсант» պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ վերջին օրերին Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաները կարող են ստիպել ռուսական «Ինտեր ՌԱՈ» ընկերությանը վաճառել իր 100% դուստր ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) եւ նրանք արդեն բանակցություններ են վարել հայկական ծագումով ռուս բիզնեսմենների հետ, այդ թվում՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:

«Ինտեր ՌԱՈ»-ի աշխատակիցն ասել է. «Մենք չենք հաստատում կազմակերպության վաճառքի մասին տեղեկատվությունը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930