Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ թալանի» նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ (տեսանյութ)

Հունիս 29,2015 19:15

Նախաձեռնության անդամները հավաքվում են հանրային քննարկման:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող Արթուր Քոչարյանը Ազատության հրապարակում հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես ասելով, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ. «Մենք շարունակում ենք պայքարը ավելի լայն ձեւաչափով՝ կլինեն հանրային քննարկումներ եւ կձեւավորվեն իրավաբանական, ինչպես նաեւ տնտեսագիտական խմբեր»,-ասաց Արթուր Քոչարյանը՝ ավելացնելով, որ միաժամանակ շարունակելու են փողոցային պայքարը:

mihran sargsyanՆա հայտնեց, որ Սերժ Սարգսյանի պատասխանը չի բավարարել իրենց պահանջներին, ուստի հետեւողական են լինելու իրենց պահանջների լիարժեք կատարմանը:

Հետագա քայլերի մասին պատրաստվում են ասուլիսով վաղը ժամը 12:00 ին ելույթ ունենալ, իսկ այժմ հավաքվածներին հրավիրեցին Կոմիտասի արձանի մոտ՝ հանրային քննարկման մասնագետների հետ:

Արթուրը նշեց, որ նախաձեռնությունը ամուր հիմքերի վրա է գտնվում, եւ վաղը նրանց ամբողջ կազմով կարող են տեսնել եւ ծանոթանալ:

Ավելի ուշ, քանի որ Ազատության հրապարակում հավաքվողների թիվը բավականին շատացավ, որոշեցին չգնալ Կոմիտասի արձանի մոտ, այլ մնալ տեղում: Այժմ հենց Ազատության հրապարակում են շարունակվում քննարկումները:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930