Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին Բաբկեն Պիպոյանին Վլադիմիր Գասպարյանի տե՞ղն էր դրել (տեսանյութ)

Հունիս 29,2015 21:30

Երբ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը եկավ Ազատության հրապարակ՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին խորհուրդներ տալու, նրան մոտեցավ քաղաքացիներից մեկը եւ սկսեց վիճել նրա հետ: Ինչքան էլ կողքից փորձում էին ասել, որ նա փորձագետ է եւ կապ չունի այլ ուժերի հետ, մեկ է` քաղաքացին այնքան էր բարկացել, որ ասաց. «Իրենք ամեն ինչ էլ ժամանակին կանեն, իրենց ուղեղը ժամացույցի սլաքի պես է աշխատում, եւ ընդհանրապես պետք չէ երեխաներին խորհուրդ տալ»:

Իրականում երկուսն էլ նույն կարծիքն ունեին եւ նախաձեռնությանը այս պահին սատարում էին, բայց մեկ է` բղավոցները շարունակվում էին. «27 տարի ես եկել եմ այստեղ եւ ցույցեր եմ արել, Ղարաբաղ եմ ազատագրել՝ հանձնել եմ ղարաբաղցիներին: Այս երեխեքը ծնված չեն եղել, սրանք հեղափոխության ժամանակ ծնված երեխեք են: Այ հիմա, էս հետադեմ իշխանությունը պետք իր տեղը զիջի առաջադեմ, կրթված երեխեքին եւ գնա: Ֆեոդալական համակարգով երկիր չեն կառուցում, քավոր-սանիկական երկիր չեն կառուցում»,-ասաց քաղաքացին:

Իսկ Պիպոյանը երբ նրան հարցրեց, թե ինքը նրա ասածին ինչ որ հակառակ բան ասե՞լ է, նա պատասխանեց, որ պետք չէ երեխաներին խորհուրդ տալ:

Ի վերջո, այդ մարդուն մեկ այլ քաղաքացի հումորով ասաց. «Հոպար, կներես, էս մարդը, իմ կարծիքով,  Վովան չի, ի՞նչ ես ուզում»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930