Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում լրագրողների նկատմամբ որոշ ցուցարարներ ագրեսիվ են տրամադրված. թույլ չեն տալիս նկարահանել (տեսանյութ)

Հունիս 29,2015 22:05

«Հայաստան, արի Բաղրամյան». Բաղրամյան պողոտայում նոր կարգախոս է հնչում: Քիչ առաջ նախաձեռնող խումբը հանդես եկավ հայտարարությամբ, թե իրենց պահանջները և մարտավարությունը մնում են նույնը. չեղարկել հոսանքի սակագնի բարձրացման որոշումը, պատժել խաղաղ հանրահավաք անցկացնողների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և դադարեցնել քրեական հետապնդումը խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ:

Այնուհետև հայտարարվեց, թե քաղաքացիներին հորդորում են գրել իրենց առաջարկները և հանձնել իրենց:

Ընդհանրապես նախաձեռնող խումբը բավականին ագրեսիվ է տրամադրված լրագրողների նկատմամբ, թույլ չէին տալիս նկարահանել: Այստեղ է նաև Անի Զախարյանը, սակայն ցուցարարներից որոշները խուսափում են Անի Զախարյանից՝ իրար ասելով, թե հանրությունը նրան վատ է վերաբերվում:

Նշենք նաև, որ այս ընթացքում Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնող խումբը խմբային քննարկումներ է իրականացնում այն մասին, արդյոք հանրության մասնակցությունը անհրաժեշտ և արդյունավետ կլինի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930