Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն արագ վազեցին Բաղրամյան պողոտա գնացող երիտասարդների հետևից (տեսանյութ)

Հունիս 29,2015 22:11

Րոպեներ առաջ Ազատության հրապարակից դհոլով ու ազգային երգուպարով, մեծ աղմուկ բարձրացնող երիտասարդների մի խումբ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա: Նրանց հետևից շտապ վազեցին ոստիկանները, մի տեսակ տագնապ բարձրացավ:

Երիտասարդները գոռում էին, երգում ու Մաշտոցի պողոտայով բարձրանում դեպի Բաղրամյան պողոտա: Ժողովուրդը նայում էր նրանց ուղղությամբ, անհասկանալի էր, թե ինչու էին ոստիկանները այդպես վազում նրանց հետևից:

Aravot.am-ը ոստիկաններից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այդպես արագ վազեցին երիտասարդների հետևից, կասկածնե՞ր ունեն: Ոստիկանը պատասխանեց, թե ապահովում են երիտասարդների երթը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930