Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. մեր ցուցարար երիտասարդների հիմնական պահանջը բավարարված է. «168 ժամ»

Հունիս 30,2015 11:52

Հատված ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հարցազրույցից:

– Պարոն Մինասյան, ՀԷՑ-ում միջազգային աուդիտն ի՞նչ արդյունք կտա։

– Ըստ էության ցուցարարներն առաջարկում են, որ կասեցվի սակագնի բարձրացումը, և դրան ի պատասխան՝ ՀՀ նախագահն առաջարկեց մի մեխանիզմ, որը 100%-ով բավարարում է երիտասարդների առաջարկը։ Ըստ էության և՛ քաղաքացիները, և՛ տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են բարձրացման հետևանքով ավել էլեկտրաէներգիայի համար վճարելուց։ Սա չափազանց կարևոր է, որովհետև մի կողմից՝ մեր քաղաքացիներն իրենց ընտանեկան բյուջեից հավելյալ գումարներ չեն ծախսելու, մյուս կողմից մեր տնտեսվարող սուբյեկտներն իրենց ապրանքների և ծառայությունների համար մեր քաղաքացիներից հավելյալ գումարներ չեն պահանջելու, այսինքն հավելյալ գնաճ տեղի չի ունենալու։

Բայց սա ամբողջը չէ։ Ամբողջը կայանում է նրանում, որ մեր երկրում արտադրված ապրանքներն ու ծառայությունները շարունակելու են լինել մրցունակ, այսինքն՝ նրանց ինքնարժեքը չի բարձրանալու։ Այս բոլորը նրա հետևանքն է, որ նախագահն առաջարկում է կասեցնել սակագնի բարձրացումը՝ մինչև միջազգայնորեն ճանաչված կառույցի միջոցով ուսումնասիրություն կատարվի ու պարզվի՝ որքանո՞վ է հիմնավոր սակագնի բարձրացումը։ Այսինքն հիմա պետք է ֆիքսենք, որ մեր ցուցարար երիտասարդների հիմնական պահանջը բավարարված է։

Այստեղ առաջանում է 2-րդ հարցը՝ կասեցված սակագնի դիմաց կամ պետք է փոխհատուցել էներգետիկ համակարգին, կա՛մ պետք է չփոխհատուցել։

Որպեսզի հասկանանք, թե ինչ տեղի կունենա, եթե փոխհատուցենք կամ չփոխհատուցենք, պետք է հասկանանք, որ այդ միջազգայնորեն ճանաչված ընկերությունը կարող է տալ 2 եզրակացություն՝ եզրակացություն N 1՝ սակագնի բարձրացումը հիմնավոր է, և եզրակացություն N 2՝ սակագնի բարձրացումը հիմնավոր չէ։

Եթե սակագնի բարձրացումը հիմնավոր է, մենք չենք փոխհատուցում բյուջեից էներգետիկ համակարգի ընկերություններին, նրանք իրենց հասանելիքը չստանալով, որպեսզի կենսագործունեությունը շարունակեն, նոր վարկեր են վերցնելու, էլ ավելի են վատացնելու իրենց տնտեսական վիճակը։ Եվ որոշակի ժամանակ հետո, երբ պարզվի, որ սակագինն ավելի քան հիմնավոր է, նրանց կյանքի կոչելու համար շատ ավելի մեծ գումարներ են պահանջվելու բյուջեից կամ քաղաքացիներից, որը նույնն է։

Երկրորդ տարբերակը՝ եթե պարզվի, որ սակագնի բարձրացումը հիմնավոր չի, այս պարագայում այն բոլոր գումարները, որ բյուջեից գնալու են էներգետիկ համակարգ, դրանք 100%-ով հետ են վերադառնալու բյուջե և, միաժամանակ, պատասխանատվության են ենթարկվելու այն բոլոր պաշտոնատար անձինք, որոնք սակագնի բարձրացման վերաբերյալ որոշում էին կայացրել։

Այսինքն՝ մենք նախագահի առաջարկության մեջ ունենք մի պատասխան այն իրավիճակին, որը 100%-ով բավարարում է ցուցարար երիտասարդների կողմից առաջադրված հարցադրումը։

– Սակայն երիտասարդները չեն ընդունում այդ որոշումը՝ նշելով, որ դա ոչ թե կասեցում է, այլ ընդամենը քաղաքացիների գրպանի փոխարեն՝ վճարվելու է բյուջեից, որը նույնպես քաղաքացիների գրպանն է։

– Ոչ, դա իսկապես 100%-անոց կասեցում է, բայց պետք է պարզվի՝ հիմնավո՞ր է բարձրացումը, թե՞ ոչ։ Նախագահի կողմից առաջարկվող լուծումը մի կողմից՝ 100%-ով բավարարում է իրենից ենթադրում ցուցարարների պահանջին, մյուս կողմից՝ այդ պահանջն իրացնելու ամենատրամաբանական արդյունավետ ճանապարհն է։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930