Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունցը՝ իրեն սադրիչի տեղ դնելու մասին. «Հարցում ենք ուղարկել՝ պարզելու, որտեղի՞ց Օսիպյանին նման տվյալներ»

Հունիս 30,2015 12:56

Այսօր «Մեդիա կենտրոնում» իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը, Ավետիք Իշխանյանը եւ «Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյանը քննարկեցին Ոչ թալանին շարժումը եւ ոստիկանների գործողությունները:

Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ցանկացած հարց, ցանկացած շարժում չի կարող չքաղաքականացվել. «Ինչու հավաքվելուց հետո շարժվեցին Բաղրամյան, որովհետեւ գիտեն ուր պիտի գնան՝ հարցի լուծում ստանալու՝ մի տեղ»:

Ervand_Varosyan

Aravot.am-ի հետաքրքրվեց՝ նախօրեին, երբ Բաղրամյանում շրջանառվում էին սադրիչների անուններ՝ Կիվիրյան, Սեֆիլյան, նրանց կողքին նաեւ Արթուր Սաքունցի անունն էր շրջանառվում, որ սադրանքներ է անում Բաղրամյանում, հակաիշխանական կոչեր, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, որ իրավապաշտպանների անուններ էին հնչեցվում հատկապես:

Նախ, Երվանդ Վարոսյանը պատասխանեց, որ հստակ միտում կար ինչ-որ անձանց անուններ հնչեցնելու՝ փորձելով իրենց հետագա քայլերն արդարացնել. «Ոստիկանությունը պատրաստում էր այդ օրը գրոհի եւ իրենց պետք էր այսպես կոչված թշնամիներ, որ հետո ասեն՝ մենք երիտասարդության վրա չէինք գրոհում, կոնկրետ թշնամիների վրա էինք գրոհում: Ժիրայր Սեֆիլյանին երեւի մի 15 րոպե էին տեսել, Արգիշտի Կիվիրյանը նախաձեռնության հետ որեւէ առնչություն չուներ, եւ թիրախավորելը նրանց, ընդ որում՝ ոստիկանապետի շուրթերով պատահական չի լինում: Այդ ամեն ինչը կապում եմ գրոհի նախապատրաստման հետ՝ ձեւականորեն թշնամու կերպար ձեւավորել: Սա կազմակերպված սադրանք էր՝ խաղաղ ցուցարարների դեմ»:

Արթուր Սաքունցի խոսքերով՝ «Ոստիկանության ներկայացուցիչները, հանձինս Օսիպյանի, ուրիշ կարեւոր արտահայտություն թույլ տվեցին՝ մենք լավ գիտենք ովքեր են այստեղ հեռախոսազանգեր անում, զեկույցներ կազմում, տարածում ներսում ու դրսում: Մենք պաշտոնապես ոստիկանապետին տեղեկատվության հարցում ենք ուղարկել՝ պարզելու, թե որտեղի՞ց պարոն Օսիպյանին տվյալներ՝ ինչպես են այդ հեռախոսազանգերի մասին իմանում: Եվ զեկույցներ ովքեր են կազմում, որից մեկն էլ մենք ենք, Հելսինկյան կոմիտեն, ՀՀ ո՞ր օրենքով է հակաօրինական գործունեություն: Իր տոնը մեղադրանքի բնույթ ուներ: Իրապես, այդ ամբողջը ներկայացնել որոշակի մարդկանց ու կազմակերպությունների կողմից իբր կազմակերպած ակցիա, սա ուղեղի սահմանափակ մտածողության հետեւանք է, դավադրությունների տեսության կողմնակիցների շրջանակում տեղավորվող մոդել է: Իրենք չէին հավատում, որ ՀՀ քաղաքացին կարող է ինքնուրույն որեւէ քայլ անել: Չեն վստահում սեփական երկրի քաղաքացուն, որ կարող են նախաձեռնող լինել: Սա շատ կարեւոր ախտորոշում է: Այս իշխանությունները չարժեն այդ քաղաքացիներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930