Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Չի կարելի առանձին դիրքեր խրախուսել, առնվազն պետք է խրախուսել առանձին ոլորտներ»

Հունիս 30,2015 16:19

ՀՀ տնտեսությունը որոշակի առավելություններ ունի, սակայն պետք է խուսափել տնտեսության զարգացման առանձին դիրքերի խրախուսումից: Այսօր «Տնտեսական օրակարգ» խորագրով կառավարության կազմակերպած համաժողովի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա. «Չի կարելի առանձին դիրքեր խրախուսել, առնվազն պետք է խրախուսել առանձին ոլորտներ: ԱԱՀ-ից պետք է անցնեք շրջանառության հարկի: Ոլորտների խրախուսումը՝ խնդրեմ: Բայց ցանկացած «ա» բիզնես խրախուսելը նշանակում է սահմանափակել «բ» եւ «գ» բիզնեսների զարգացումը»:

Պարոն Բագրատյանն ասաց, որ ներդրումային զեկույց են պատրաստում Հայաստանի մասին, որը մանրամասն կներկայացվի ներդրումային համաժողովի ժամանակ:
Պարոն Բագրատյանն անդրադառնալով մեր երկրի` ԵՏՄ-ին անդամակցությանն ասաց, որ այդ միությունը ստեղծելուց հետո հիմա մտածում են նրա հետ ինչ անել: Նախկին վարչապետի համոզմամբ, ԵՏՄ անդամները բնական առեւտրային գործընկերներ չեն. «ԵՏՄ-ն ստեղծվել է, ի՞նչ անենք ԵՏՄ հետ: Պարզ էր, որ այն չի ստեղծվել Մաքսային միության վրա: Ռուսաստանը իրավիճակից դուրս գալու եւ զարգացում գրանցելու համար պետք է փորձի օգտագործել իր աշխարհագրական դիրքը ու կամուրջ լինի արեւմուտքի ու արեւելքի միջեւ»:

Հրանտ Բագրատյանի կանխատեսմամբ, այս տասնամյակը համաշխարհային տնտեսության աճի համար նպաստավոր է լինելու եւ գերազանցելու է նախորդ տասնամյակը: Նրա խոսքերով, կառավարությունը բողոքում է, թե վատացող միջավայրում է աշխատում, բայց իրականում լավացող միջավայրում է աշխատում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930