Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի հայկական որբանոց ճամբարի խնդիրը բարձրացվում է Եվրոպայում. «Ազատություն» ռադիոկայան

Հունիս 30,2015 16:54

Թուրքիայի Մարդու իրավունքների ընկերակցությունը Ստամբուլի հայկական որբանոց ճամբարի խնդիրը բարձրացնում է եվրոպական կառույցներում՝ Եվրախորհրդարանում և Եվրոպայի խորհրդում:

«Քամփ Արմեն» որբանոցը անցած մայիսին սկսել էին քանդել, բայց ակտիվիստները տեղում բողոքի ակցիաներ անցկացրեցին, որոնց արդյունքում շենքը քանդելու աշխատանքները դադարեցվեցին:

Թուրքիայի իրավապաշտպանները հայկական որբանոցի հարցը հիմա մտցնում են եվրոպական օրակարգ: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ երեկ Մարդու իրավունքների ընկերակցության ներկայացուցիչների մամուլի ասուլիսում կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ փաստաբան Էրեն Քեսքինը ասել է, որ նամակներ են հղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին և Եվրախորհրդարանում Թուրքիայի հարցերով զեկուցող Քաթի Փերիին՝ նրանց ուշադրությունը բևեռելով «Քամփ Արմեն» ճամբարի խնդրի վրա:

Հրաչ Մելքումյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930