Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուցարարների միջև պառակտում չկա». Սուրեն Սահակյան

Հունիս 30,2015 18:55

Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ հեռացած, այնուհետև այնտեղ նստացույցը դադարեցրած «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի անդամներն այսօր կրկին Բաղրամյան պողոտայում են, թեև նրանք նշում են, որ միշտ էլ եկել-գնացել են։

Բաղրամյան պողոտայից չհեռացած ցուցարարների հետ նրանք բավականին երկար քննարկում են ունեցել՝ խնդրելով լրագրողներին ներկա չլինել դրան։ Քննարկման ավարտից հետո ցույցին մասնակցող Սուրեն Սահակյանը, որը նույնպես մասնակցում էր քննարկմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ տարածված կարծիքը, թե պառակտում կա ցուցարարների միջև, չի համապատասխանում իրականությանը: «Մարդիկ ընկերական շփվում են: Ընկերների մեջ կարող են լինել խժդժություններ, բայց այդպիսիք այնտեղ չկային: Ընդհակառակը՝ եղած տարաձայնությունները հարթվեցին, և ենթադրում եմ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի անդամները հետ կգան՝ որպես քաղաքացիներ մասնակցելու շուրջօրյա ցույցին»,- ասաց Ս. Սահակյանը:

Նա նշեց նաև, որ խոսք է գնացել նոր համակարգող խումբ ստեղծելու մասին: Իսկ թե ովքեր կլինեն նոր համակարգող խմբում, դեռևս պարզ չէ:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում բողոքի ցույցի ելքն այն դեպքում, երբ երեք պահանջ է ներկայացվում, Ս. Սահակյանն ասաց. «Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ես կասեմ, որ մինչև երեք պահանջները չկատարվեն, այստեղից տեղ չեմ գնա: Բայց, իմ կարծիքով, եթե հիմնական պահանջները՝ չեղարկելն ու մեղավորներին պատժելը, կատարվեն, հանրությունը բավարարված կլինի»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930