Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս. ԱՄՆ դեսպանությունն ուժեղ է այն մարդկանցով շնորհիվ, ովքեր ամեն օր իրենց ներդրումն են ունենում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև բարեկամության ամրապնդման գործում

Հունիս 30,2015 20:15

Երևան, Հայաստան. Հունիսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 239-ամյակը: Դեսպան Ռիչարդ Միլսը և միջոցառման պատվավոր հյուր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գովեստով արտահայտվեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերության մասին՝ շեշտելով պատմական, մշակութային ու ընտանեկան կապերը, որ միավորում  են երկու երկրներին:

CIwjXFaWwAA5o5V

Իր խոսքում դեսպան Միլսը նշեց.  «1776թ. հուլիսի 4-ին մի խումբ հայրենասերներ հայտարարեցին, որ ամերիկացիներն այսուհետ պետք է ապրեն առանց բռնակալության, ունենան մտածելու ու ինքնարտահայտվելու ազատություն և իրենք որոշեն, թե ինչպես են կառուցում իրենց կյանքը: Այժմ, 239 տարի անց, ունենք ժամանակի փորձությանը դիմացած ժողովրդավարություն, որ այնժամ անհավանական էր թվում, ու ունենք հիշյալ ազատությունները, որոնք մենք՝ ամերիկացիներս ու նաև ողջ աշխարհը, այդքան արժևորում են»:

Ապա` անդրադառնալով Երևանյան լճի հարևանությամբ  գտնվող դեսպանատան համալիրի 10-ամյակին՝ դեսպանը Միլսը մեծարեց դեսպանությունում ամենաերկար աշխատած 10-ը հայ աշխատակիցներին՝ նշելով, որ դեսպանությունն իրապես ուժեղ է ոչ թե շաղախի ու քարերի ամրության, այլ այն մարդկանցով շնորհիվ, ովքեր ամեն օր մեծ նվիրումով իրենց ներդրումն են ունենում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամության ամրապնդման գործում:

Միջոցառման ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ «Հոլիվուդ նոն-ստոպ» ծրագրով՝ հնչեցնելով տարբեր շրջանի հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը: Այս հոյակապ համերգով նաև պաշտոնապես մեկնարկեց  մշակութային, հակապես ամերիկյան մշակույթին վերաբերող միջոցառումների մի շարք, որը դեսպանությունը կիրականացնի հուլիս ամսվա ընթացքում:

Անկախություն տոնը, որն ամերիկացիները համարում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան օրը, նշվում է հուլիս 4-ին՝ նշանավորելով Անկախության հռչակագրի ընդունումը 1776թ. հուլիսի 4-ին:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Լուսանկարները` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թվիթերյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930