Ցուցարարները ոստիկանների պահանջը սխալ են հասկացել. (Տեսանյութ)

Ցուցարարները ոստիկանների պահանջը սխալ են հասկացել. (Տեսանյութ)

Երբ լուր տարածվեց, որ ոստիկանները թույլ չեն տալիս բարձրախոսները միացնել, ցուցարարները այդ լուրը սխալ հասկացան՝ կարծելով, որ տանում են դրանք: Ուստի, երբ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ ցուցարարներին, նրանք բղավեցին՝ «Հեռացեք, մենք ենք տերը մեր երկրի»:

DSC01999

Ավելի ավագ ցուցարարները մոտեցան Օսիպյանին՝ միջամտելու, որպեսզի բարձրախոսները թողնեն, իսկ փոխոստիկանապետն ասաց. «Ես չեմ ասում տանում ենք: Արգելում եմ, որ միացնեք: Այս քանակի ժողովրդին բավականացնում է ձեռքի տակ եղած բարձրախոսները: Հակառակ դեպքում ես կհամարեմ, որ դուք միտումնավոր չեք կատարում ոստիկանության օրինական պահանջը, որպեսզի լարվածություն լինի ոստիկանների եւ ձեր միջեւ»:

Մանրամասները` տեսանյութում:

Քիչ ուշ նոր բարձրախոսներ բերեցին եւ բարձր երաժշտություն միացնելով, ցուցարարները գոչեցին՝ «մենք ենք տերը մեր երկրի» եւ սուլեցին:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք