Ցուցարարները իրենց խոսքը լսելի դարձնելու համար ցանկանում են Բաղրամյան 26 հասնել. (ֆոտոշարք)

Ցուցարարները իրենց խոսքը լսելի դարձնելու համար ցանկանում են Բաղրամյան 26 հասնել. (ֆոտոշարք)

Այսօր ցուցարարները սովորույթի համաձայն Օպերայի տարածքից մինչեւ Բաղրամյան պողոտա երթ կազմակերպեցին, որին մասնակցում էին մոտ 30 ցուցարար: Վանկարկելով՝ «Ուղղությունը Բաղրամյան», «Միացեք», «Հաղթելու ենք» հասան Բաղրամյան եւ լռեցին: Ներկա ցուցարարներից մի մասը շրջան կազմած ընթերցանությամբ էր զբաղվում:

DSC01948 DSC01950 DSC01956 DSC01959 DSC01963

Aravot.am-ը փորձեց հետաքրքրվել՝ ընթերցանության նպատակը որն է, նրանցից մեկը` Տաթեւ Վարդապետյանը պատասխանեց, որ կարեւոր չէ ինչով են զբաղվում, կարեւորը ներկա լինեն, քանի որ այստեղ ներկա գտնվողներից յուրաքանչյուրն իրեն հոգեհարազատ պայքարի ձեւն է ընտրում:

Մեկ այլ ցուցարար էլ  դժգոհում էր ոստիկանների պատնեշից: Նա ասաց, որ իրենց նպատակը Բաղրամյան 26 հասնելն է, որպեսզի Սերժ Սարգսյանին ավելի լսելի լինեն, որին խոչընդոտում են ոստիկանները. «1988 թվականից պայքարում եմ, եկել եմ, որ պայքարը վերջացնեմ», ասաց ցուցարարը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք