Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Կենդանի պատի ներկայացուցիչները նստացույց չեն հայտարարել, որ միշտ Բաղրամյան պողոտայում լինեն»

Հունիս 30,2015 23:24

Երեկոյան ժամը 21:00-ից 22:00-ի ընթացքում իրավիճակը հանգիստ էր: Գրեթե դատարկ էր նաեւ ցուցարարների ու ոստիկանության միջեւ չեզոք գոտին: Չկային նախորդ օրերի այս ժամերին կենդանի պատ կազմող քաղաքական, մշակութային գործիչները, ճանաչված մարդիկ:

Բացառություններից մեկը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր, որն Aravot.am-ին ասաց. «Այս երկու օրն այստեղ ոչ մի լարվածություն չկար: Միայն այսօր մի փոքր միջադեպ եղավ: Կենդանի պատի ներկայացուցիչներն այստեղ նստացույց չեն հայտարարել: Նրանք այստեղ լինում են ըստ իրավիճակի: Նախորդ անգամ, երբ լարվածություն կար, շատ արագ եկան՝ հարյուրից ավելի մարդ պատ էր կառուցել: Եթե վիճակը կրկին շատ լարվի, էլի կհավաքվեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930