Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող նստացուցարարին մեղադրանք են առաջադրել ու հրավիրել քննչական

Հուլիս 01,2015 12:16

Այս պահին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարցաքննվում է տնտեսագետ, Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս Կարեն Պետրոսյանը, որին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար:

Նշենք, որ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց այն բանից հետո, երբ ոստիկանները Գյումրու Թատերական հրապարակում բռնի ուժ կիրառելով՝ նրան ու 11 այլ նստացուցարար երիտասարդների բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրի բաժին:

shirakԻսկ թե ինչու ոստիկանների դիտակետում հայտնվեց հենց Կարեն Պետրոսյանը, բանն այն է, որ բողոքի ակցիաները թեեւ ինքնաբուխ են, սակայն գյումրեցիները մի մարդու պես լսում էին նրան: Իսկ Կարեն Պետրոսյանը ջանքեր չէր խնայում, որ բողոքի երթերի ժամանակ հանկարծ խուլիգանական որեւէ արարք տեղի չունենար: Եվ Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիաները առանձնացել են իրենց բարձր մակարդակով:

Զարմանալին այն է, որ Գյումրիում բողոքի երթերին մասնակցող ոստիկանները մասնավոր զրույցներում բազմիցս հայտնել են իրենց հիացմունքը պայքարող այս երիտասարդի մասին՝ լիարժեք կիսելով նրա մտահոգությունը էլեկտրաէներգիայի թանկացման հարցով, սակայն այժմ փորձում են գործ հարուցել երիտասարդի նկատմամբ: Նշենք, որ այս փաստը արդեն իսկ մեծ վրդովմունք է առաջացրել գյումրեցի մտավորականների շրջանակում:

Հիշեցնենք նաեւ, որ բողոքի ակցիաներից մեկի ժամանակ փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանը վիրավորական բառեր էր հնչեցրել Կարեն Պետրոսյանի հասցեին՝ ոստիկաններից մեկին հրահանգելով ապօրինաբար տուգանային հրապարակ տանել նրա մեքենան, սակայն ոստիկանը կտրականապես հրաժարվել էր նրա հրամանը կատարելուց: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրում է Կարեն Պետրոսյանը. «Ւշխանությունները սկսում են քաղաքականացնել մեր քաղաքացիական շարժումը։ Դե բռնվեք.. »:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031