Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Տիգրան Տեր-Եսայան. «Բաղրամյանում ոստիկանության և երիտասարդների միջև շփումներն օգտակար են»

Հուլիս 01,2015 14:40

«Ֆորում իրավունքի կենտրոն»-ի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը կարծում է, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանության և երիտասարդների միջև շփումները օգտակար են, քանի որ երիտասարդությունը շփումներով է դաստիարակվում: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Լավ է, որ մեր երիտասարդությունը շփվում է ոստիկանության հետ ու ինչ-որ բան սովորում: Ե՛վ ինքն է սովորում ոստիկանությունից, և՛ ոստիկանությունն իրենից: Սահմանադրությունից ու օրենքից են խոսում, դա ողջունելի է»:

Ըստ պարոն Տեր-Եսայանի` պետությունները միլիարդներ են ծախսում, որ երիտասարդությունն իր կարծիքի արտահայտման, զարգացման, շփումների հնարավորություն ունենա: Եվ հիմա Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված խնդիրը թույլ տվեց երիտասարդներին իրենց զգալ լիարժեք մտքի արտահայտող:

Տիգրան Տեր-Եսայանը համեմատություններ տարավ Հին Հռոմի, Հունաստանի ու հայաստանյան զարգացումների միջև ու շեշտեց. «Մեր պետությունը Բաղրամյան փողոցում երիտասարդներին լավ պիտի նայի: Սակագինը կիջնի, թե`ոչ, դա չէ կարևորը, կարևորը կադրերն են»:

Հարցին` Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարար երիտասարդների ներկայիս խմբի ու նստացույցի սկզբնական օրերի ընթացքում հավաքվածների միջև որակական փոփոխություն տեսնո՞ւմ է, պարոն Տեր-Եսայանը պատասխանեց. «Ոչինչ, թող բոլոր ծայրամասերից ու գյուղերից գան, ոստիկանները պետք է լինեն համբերատար, քաղաքացիները` ներողամիտ, երիտասարդներին հանգիստ է պետք թողնել: Պետք է բացատրեն` օրենքը սա է, 23-ից հետո չի կարելի աղմկել և այլն»:

Պարոն Տեր-Եսայանը նկատեց, որ 1988-ին ներկայիս իշխանության գլուխ կանգնածներից շատերը կամ ծնված չէին, կամ անչափահաս էին ու պարտավոր են հասկանալ ջահելության սկզբունքը. «Հայ ազգի զավակները թող իրենք տեր զգան երկրին, իշխանությունները գնում-գալիս են, ամեն ինչ սուտ է, ջահելությունն է մնում: Կադրեր են պետք, կադրեր: Այսօրվա շատ քաղաքական գործիչներ կերազեին Բաղրամյանը յոթ-ութ օր փակել: Օսիպյանը, Վովա Գասպարյանը թող խոսեն, թող կադրեր ձևավորվեն, մակարդակ ձևավորվի: Թող ջահելը խոսի, շփվի սև, կարմիր բերետավորի, ոստիկանապետի, ոստիկանի հետ: Համբերություն է պետք, համբերություն»:

Ըստ Տիգրան Տեր-Եսայանի` քննչականի որոշումն էլ կկատարվի ` աղբամանների հետ կապված, միայն թե երիտասարդներին հանգիստ թողնել է պետք: Նա նշեց. «Ազգովի փող կհավաքենք, աղբամանների փողը կտանք: Քանի-քանի 13 միլիոն դրամ ենք հավաքել ամբողջ աշխարհով մեկ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Կարծիքացավ է Հայաստանում ու Սփյուռքում: Ամեն մարդ կարծիք է հայտնում: Ես էլ մեջը:
    Դե՛, ընդունենք, որ գուցե կան հարցեր որ մենք բոլորս դրանց պատասխանը չենք ունենա: Ոչ մեկս ամենագետ չենք (ներառյալ քաղաքական գործիչները): Իսկ եթե բան ենք ասում, թող դա լինի հստակ ու որոշակի, առանց ընդհանրախոսությունների ու անորոշ ձևակերպումների:
    Ճիշտ եմ ասում.- Կարծիքացավ է հայաշխարհում: Կարծիքացավ է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031