Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու քեզ մի կոտորի». ԱԱԾ պետը` լրագրողներին (տեսանյութ). «Ա1+»

Հուլիս 01,2015 16:02

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ մայիսի 20-ին տեղի ունեցած կրակահերթի գործը հանձնվել է ԱԱԾ` Գլխավոր դատախազությունից ստացված գրավոր ծանուցմամբ: ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն այսօր Գլխավոր դատախազությունում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանելով պատճառները, նշեց, որ դա շատ լայն եզրակացությամբ է եղել:

Երբ լրագրողները փորձեցին մանրամասները ճշտել, ԱԱԾ պետը սկսեց վիրավորել. «Դու քեզ մի կոտորի… Դե ուրեմն գնացեք ձեր գործին: Անցի առաջ, այ քեզ բան: Էդքան մեծախոս չի կարելի լինել, քանի՞ տարեկան եք: Մի քիչ քաղաքավարություն ձեռք բեր, հետո հարցեր տուր»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031