Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի շնորհավորական ուղերձը՝ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ

Հուլիս 01,2015 18:54

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր մասնակցել է Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, շնորհավորել բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ եւ կարեւորել դատախազության դերը՝ երկրում օրինականության ամրապնդման, հասարակության անվտանգության ապահովման գործում։
Կից՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ողջույնի ուղերձը

«Հարգելի՛ Գևորգ Սուրիկի,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և դատախազության բոլոր աշխատողներին դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը նշանակալի դեր է խաղում մեր երկրում օրինականության ամրապնդման, հասարակության անվտանգության ապահովման, հանցավորության դեմ անհաշտ պայքարի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում: Հայաստանի դատախազությունն իր դերն ունի նաև անդրազգային հանցագործությունների, մասնավորապես՝ փողերի լվացման և թրաֆիքինգի դեմ պայքարում: Անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի ընթացքում Հայաստանի դատախազությունը սերտորեն համագործակցում է միջազգային կառույցների հետ, որի հիմքը արտերկրի համապատասխան մարմիների հետ կնքված բազմաթիվ երկկողմ համաձայնագրերն են:

ՀՀ դատախազությունը զգալի աշխատանք է կատարել նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքայի բնագավառում, ինչը ողջ համակարգի միահամուռ աշխատանքի արդյունքն է:

Կրկին շնորհավորելով Ձեզ և դատախազության բոլոր աշխատակիցներին՝ ցանկանում եմ երջանկություն, առողջություն, հաջողություն անձնական կյանքում և դժվարին, բայց պատվավոր Ձեր աշխատանքում»:

Հարգանքով՝
Ա.Գ.Հովսեփյան
Արդարադատության
պետական խորհրդական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031