Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանի օպերացիան. ինչպես ազատագրեց Ֆրանսիայի հրապարակը. (Տեսանյութ)

Հուլիս 01,2015 19:00

Հունիսի 27-ին, կեսգիշերին մոտ Բաղրամյան պողոտայից բողոքի ակցիայի մասնակիցիների մի խումբ շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ ու «ոտներն այնտեղ կախ գցեցին»: Ոստիկանությունը կարծել էր, թե հիմա էլ Ֆրանսիայի հրապարակն է գրավում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ըմբոստացող բողոքի ակցիա անող հանրությունը:

«Հրեշտակների ջոկատը» աղբամանների բարիկադները հաղթահարելով սրընթաց հասավ հրապարակ: Քաղաքացիները, կարելի է ասել՝ պաշարել էին Ֆրանսիայի հրապարակն ու ոստիկանական մեքենան, որի մեջ էր փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Փոխոստիկանապետը բարձրախոսով դիմում էր քաղաքացիներին՝ ազատել հրապարակը, իսկ հավաքվածներն անդրդվելի էին. «Հրապարակը մերն է»,-բացականչում էին նրանք:

Որոշ ժամանակ ըմբոստ քաղաքացիների հետ բանակցելուց հետո փոխոստիկանապետը չկարողացավ համոզել ազատել հրապարակը, ու Օսիպյանն անցավ «հատուկ» օպերացիայի:

osip azatagrvac-hraparak

Նա զրույցի բռնվեց մի ակտիվ բողոքող երիտասարդի հետ, որը էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում առաջացող խնդիրներից էր խոսում՝ «Հարցը միայն 7 դրամը չէ, մարդիկ աշխատանք չունեն, ես չեմ աշխատում, ու հոսանքը, որ թանկացավ, ամեն ինչ թանկանալու է, ո՞նց ենք ապրելու»:

Ինչ ասում էր այս երիտասարդը, Օսիպյանը լուռ լսում էր, երբեմն դրական պատասխան տալիս, բայց ուշագրավն այն էր, որ փոխոստիկանապետն այնպիսի ճարպկությամբ այս երիտասարդին ու հավաքվածներին զրույցի շնորհիվ շեղելով տարավ Մաշտոցի փողոց ու նրանց ակամա կանգնեցրեց մայթերին: Եւ կարծես թե «հրաշք» կատարվեց. րոպեների ընթացքում առանց որեւէ բախումների Ֆրանսիայի հրապարակն ազատագրվեց, երթեւեկությունը վերականգնվեց: Բոլորը գոհ էին, զոհեր չկային:

Եվ ընդամենը 10 րոպե էր, ինչ Ֆրանսիայի հրապարակով երթեւեկությունը վերականգնվել էր. մեկ էլ մի մեքենայի «ճռռոց» լսվեց: Ոստիկանների մեծ խումբ հավաքվեց, մեքենայի երիտասարդ վարորդին դուրս հանեցին մեքենայից ու  ձեռքերն ոլորելով փորձում էին «վնասազերծել» նրան: «Հերս քննիչ ա, էս ի՞նչ եք անում, ես սաղ օրենքները գիտեմ»: Վրդովված երիտասարդը պատմում էր՝ «Պըտի էտի ստեղ լինի, որ ես լրագրողների մոտ ասեմ, ոնց ա բոքսել մռթիս»:

Օսիպյանն էլ փորձում հանգստացնել  երիտասարդին, համոզել, որ նրան ոչ թե ոստիկաններն են «բոքսել», այլ ինքը դեմքով խփել է ղեկին: Երիտասարդը Օսիպյանին հոպար ասելով, փորձում էր ապացույցներ ներկայացնել, էլի կրկնում էր՝ «Հերս 50 տարի քննիչ ա աշխատել»: Նրա հոր մասին անընդհատ նույն բանը լսելով, Օսիպյանի նյարդերը մի թեթեւ տեղի տվեցին, ու զայրացած դիմեց նրան՝ «Հանգստացի՛ տղա ջան, տո դու էլ…»:

Ոստիկանների կողմից երիտասարդի «վնասազերծումն» ու Օսիպյանի հետ նրա երկխոսությունը՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031