Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ են ոստիկանները ստիպված լինում իրենց բնական կարիքները հոգալ

Հուլիս 01,2015 20:38

Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը

«Բաղրամյան պողոտայում բնակվող քաղաքացուց ստացել եմ տեղեկություն, որ պողոտայում տեղակայված ոստիկանական ուժերի համար ստեղծված չեն ողջամիտ պայմաններ իրենց ծառայությունը պատշաճ կատարելու համար։ Մասնավորապես, կանոնակարգված չեն նրանց բնական կարիքները հոգալու ապահովման խնդիրները։ Արդյունքում, ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկության, ոստիկանները ստիպված են լինում իրենց բնական կարիքները հոգալ Բաղրամյան պողոտայի հարակից շենքերի բակերում։

Խնդրում եմ, ստուգել այդ տեղեկությունը եւ եթե այն համապատասխանում է իրականությանը, համապատասխան միջոցներ ձեռնարկել ոստիկանության աշխատակիցների աշխատանքային օրենսգրքով պաշտպանված շահերի եւ իրավունքների լիարժեք իրացման համար»։

Ashot-Aharonyan

Ի պատասխան` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանել է`

«Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ հայտնելով, թե ըստ մի քաղաքացու ներկայացրած տեղեկության՝ ոստիկանները ստիպված են լինում իրենց բնական կարիքները հոգալ Բաղրամյան պողոտային հարակից շենքերի բակերում:

Ի պատասխան հայտնում ենք, որ ոստիկանական կարգախմբերը ապահովված են Բաղրամյան պողոտայում իրենց ծառայությունը պատշաճ կատարելու բոլոր պայմաններով, այդ թվում՝ քաղաքակիրթ սանիտարահիգիենիկ միջոցներով:

Քաղաքացի Ղուկասյանին շնորհակալություն հայտնելով ոստիկանության հանդեպ խորին մտահոգության համար, խնդրում ենք առնվազն նույնպիսի մտահոգություն դրսևորել նաև ցուցարարների հատվածում գտնվող բնակիչների նկատմամբ, որոնցից բազմաթիվ գրավոր ու բանավոր բողոքներ են ստացվել բակերում ու շքամուտքերում ստեղծված հակահիգիենիկ վիճակի վերաբերյալ:

Ցանկալի կլիներ, որ քաղաքացի Ղուկասյանը պարզեր, թե ովքեր են այդ տարածքներում հոգում իրենց բնական կարիքները և հավաքի շրջանակում բացատրական աշխատանք տաներ՝ Երևանի բնակիչների շահերի և իրավունքների լիարժեք պաշտպանության ուղղությամբ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031