Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության նախարարն այցելել է Լոռու մարզ

Հուլիս 01,2015 20:55

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ մեկնարկել է քաղաքաշինության նախարարության պատվիրակությամբ կառուցվող Վանաձորի բժշկական համալիրից, ուր նախարարը Լոռու մարզպետի, Վանաձորի քաղաքապետի և համալիրի ճարտարապետների հետ շրջայց է կատարել ծանոթանալով սեյսմակայուն իրականացմամբ շինարարական աշխատանքների ընթացքին: Քաղաքաշինության նախարարը և մարզպետարանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ աշխատանքները կատարվում են բարձր որակով և նախատեսված ժամկետում համալիրը շահագործման կհանձնվի:

Նախարարն այցելել է նաև Վանաձորի Սանկտ Պետերբուրգ տնակային ավան, շրջայց կատարել և ծանոթացել բնակիչների կողմից բարձրացված՝ բնակարանների սեփականաշնորհման կամ այլընտրանքային տարբերակով խնդրին լուծում տալու վերաբերյալ հարցերին:

Ավանի բնակիչների խնդիրը օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նույնպես մասնակցել է տնակային ավանում կատարված շրջայցին և մարզպետարանում կայացած խորհրդակցությանը՝ իր բարձրացրած հարցի քննարկման մասով:

Մինչ խորհրդակցությունը Ն. Սարգսյանը հանդիպել և զրուցել է մարզպետարանի բակում հավաքված՝ բնակապահովման խնդիրներ ունեցող բնակիչների հետ, պատասխանել նրանց, ինչպես նաև՝ լրատվամիջոցներին հուզող հարցերին:

Մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, Վանաձորի և Սպիտակի քաղաքապետերը,  անդրադարձ է եղել Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքների և գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծման, վթարային շենքերի ուժեղացման, կիսակառույցներն ավարտին հասցնելու միջոցով տնակային ավանի բնակիչների խնդիրների լուծման, ինչպես նաև՝ մարզի քաղաքաշինական զարգացման հիմնահարցերին:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031