Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրիկ Մալաքյանը` ՀՀ սփյուռքի նախարարությունում

Հուլիս 02,2015 19:15

Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին աշխարհահռչակ կինոռեժիսոր Անի Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը և ֆրանսահայ գործարար Ռեմի Մեքենեջյանը:

Ներկայացնելով հյուրերին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Պատրիկ Մալաքյանի իրականացրած ծրագրերի մասին: Ի հիշատակ իր նախնիների  նա Մարսելից իրականացրել է մի հուզիչ ճամփորդություն. մոտոցիկլետով կտրելով եվրոպական մի շարք երկրներ՝  մտել է Թուրքիա, եղել հոր ծննդավայրում՝ Ռոդոսթոյում,  անցել է Արևմտյան Հայաստանով և այնտեղից մտել Հայաստան: Մյուս կարևոր ծրագիրը՝ Ֆրանսիայում Անմոռուկի պատկերով  դրոշմանիշի ու դրոշմաթղթի տպագրությունն է՝ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով, որի շնորհանդեսը կայացավ վերջերս՝ Մարսելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պատրիկ Մալաքյանը խոսեց իր ազգային զգացողությունների մասին: Նա նշեց, որ ինքը խորապես կապված է իր հայկական արմատներին և ափսոսում է, որ չի տիրապետում  հայերենին, սակայն փորձում է սովորել: Ապա` պատմեց այն դժվարությունների մասին, որ ունեցել է դրոշմանիշի և դրոշմաթղթերի տպագրության ընթացքում, քանի որ չէր խրախուսվում «Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը: Եվ, այնուամենայնիվ, նա կարողացել է հաղթահարել խոչընդոտներն ու իրականացնել իր ծրագիրը: Պատրիկը հատուկ շնորհակալությամբ նշեց, որ միշտապես զգացել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աջակցությունը:

«Ես երջանիկ եմ, որ կարողացել եմ իմ տուրքը տալ նախնիներիս հիշատակին: Ես խոր հարգանք ունեմ այն մարդկանց նկատմամբ, ովքեր կարողացան պահել-պահպանել Հայաստանն ու հայությունը: Մեծ երջանկություն է, որ  հնարավորություն ունեցանք երկիր կառուցել, հայրենիք պահել» , –  ասաց Պատրիկ Մալաքյանն՝ իր խոսքի ավատին:

Զարմանալի զուգադիպությամբ նույն օրը նախարար Հրանուշ Հակոբյանը «Մովսես Խորենացի» մեդալ հանձնեց Ստամբուլի Կենտրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գույումջյանին, որտեղ ի թիվս բազմաթիվ հայ ականավոր մտավորականների, սովորել է նաև Աշոտ Մալաքյանը, նույն ինքը՝ աշխարհահռչակ կինոռեժիսոր Անրի Վերնոյը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031