Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյանի գործով հանրային պաշտպան. «Դատարանի գործողությունները մինչև այս պահը անօրինական են» (Տեսանյութ)

Հուլիս 03,2015 14:02

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր՝ Արմեն Բեկթաշյան) տեղի ունեցավ հերթական դատական նիստը՝ Հայկ Կյուրեղյանի գործով: Անցկացվեց փաստաթղթերի հետազոտման փուլը: Օրինակ՝ պարզ դարձավ, որ Հայկ Կյուրեղյանը հոգեբուժական հաստատությունում հաշվառված չէ:

Նշենք, որ իր գործով դատական նիստերին չի մասնակցում Հայկ Կյուրեղյանը, քանի որ հեռացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի կողմից՝ ՝դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:

Հայտարարությամբ հանդես եկավ հանրային պաշտպան Անժելա Պետրոսյանը: Նա մինչև այս պահը դատարանի գործողությունները համարեց անօրինական ու նշեց. «Խախտվել է ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, և դատարանի բոլոր գործողությունները անօրինական են: Ես, ըստ էության, որպես նշանակված փաստաբան՝ Հայկ Կյուրեղյանի պաշտպանությունը չեմ իրականացնում, քանի որ նա չի լիազորել, ինքն էլ չկա, որ իրականացնի իր պաշտպանությունը»:

Մեղադրող դատախազը միջնորդեց հետազոտել իրեղեն ապացույցը: Դատարանը ընդմիջումից հետո հետազոտեց ատրճանակը և փամփուշտները: Դատաքննության փուլն ավարտվեց: Նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 21-ին, ժամը 12.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031