Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր. «Երբ լարված վիճակ է, մտերիմներիդ հետ չաթ չես անի» (տեսանյութ)

Հուլիս 03,2015 14:24

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ինչպես է վերաբերվում շրջանառվող այն կարծիքին, որ տարբեր տրամաչափի գործիչների՝ Բաղրամյան պողոտա գալը իրենց իսկ PR ակցիայի համատեքստում է, եւ յուրաքանչյուրը ցանկանում է իր համար ինչ-ինչ միավորներ կորզել:

«Ես կարող եմ ինձ համար ասել: Չեմ պատկերացնում այն իրավիճակը, երբ հազարավոր քաղաքացիներ են կանգնած, մյուս կողմում հազարավոր ոստիկաններ են, երկու կողմերից լարում կա եւ տանը նստած՝ բազկաթոռին կամ բազմոցին, համակարգչով հետեւում եմ, թե ինչ է կատարվում ու մտերիմներիս հետ չաթ եմ անում, ես այդպիսի իրավիճակ չեմ պատկերացնում: Իմիջիայլոց, վերջին քսան տարում իմ հանրային գործունեությունը ամեն օր հանրության աչքի առաջ է, վերջին քսան տարվա իմ գործելու ռեժիմի մեջ ոչինչ չի փոխվել՝ անկախ նրանից ես լրագրող եմ եղել, խմբագիր, քաղբանտարկյալ, թե ընդհատակում գտնվող… »,-ասաց Փաշինյանը:

Մեր զրույցի ընթացքում ԱԺ պատգամավորին մոտեցավ մի տարեց քաղաքացի եւ խնդրեց՝ խորհրդային տարիներին բանկին պահ տված իր ավանդի հարցը լուծել: «Ես այդքան ժամանակ չունեմ, վաղը կարող եմ մեռնել»,-ասաց պապիկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031