Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյանը՝ Վլ. Գասպարյանի մասին. «Ես տեսել եմ ավելի ոչ ադեկվատ գործիչներ, նենց դեմքեր եմ ես տեսել, ժողովո՛ւրդ»

Հուլիս 03,2015 14:45

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի կողմից ասում է՝ այստեղ գժուկներ են, իմ տեսակն է, ես իմ տեսակին ո՞նց կոտրեմ, մյուս կողմից էլ հայտարարություն են տարածում, թե ջրցանով, իրենց բոլոր լիազորություններով Բաղրամյանը մաքրելու են: Հիմա ո՞նց հասկանանք՝ գժուկներին կոտրելո՞ւ են, թե՞ չեն կոտրելու:

Այսօր «Հենարան» ակումբում մեր այս հարցին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Այստեղ երեւի թե Վլադիմիր Գասպարյանին պետք է դիտարկել երկու տեսակետից, մեկը՝ ՀՀ ոստիկանապետ, մյուս կողմից՝ որպես մարդ, որը մի պահ իրավունք ունի երեւի թե անջատվել իր պաշտոնից եւ զգալ իրեն՝ ինչպես ՀՀ քաղաքացի»:

Մեր հարցին՝ ասում են՝ երբ նման լուրջ լիազորություններ ունեցող պաշտոնյան, որը բավականին պատասխանատու հրահանգներ է տալիս, որոնցից կախված է հարյուրավոր մարդկանց ճակատագրեր եւ նման ոչ համարժեք պահվածք է ունենում, դրանք անհամատեղելի են իրար հետ, շուտափույթ արձակուրդ է պետք Վլադիմիր Գասպարյանին կամ հրաժարական, համաձա՞յն եք այս տեսակետի հետ: Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Ես ոչ նախագահն եմ, որ պիտի հանեմ կամ նշանակեմ, ոչ էլ դեպուտատ եմ, որ նման կոչեր անեմ: Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետեւ ես տեսել եմ այս 25 տարվա մեջ շատ ավելի ոչ ադեկվատ գործիչներ: Նենց դեմքեր եմ ես տեսել, ժողովո՛ւրդ: Շատ ավելի ոչ ադեկվատ բաներ ենք տեսնում: Դրա համար պահանջե՞լ: Նիկոլ Փաշինյանն է պահանջում, դա էլ իր գործն է՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ է: Ճիշտն ու սխալը թող իրենք որոշեն: Ես քաղաքական գործիչ չեմ, որ կոչ անեմ այս կամ այն բանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031