Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կարեն Աղամալյան. «Բաքվում մրցավարությունը ոչ թե մեր մրցակիցների օգտին էր, այլ հայաստանցի բռնցքամարտիկների դեմ»

Հուլիս 03,2015 16:35

Եվրոպական խաղերում  Հայաստանի վեց բռնցքամարտիկներից ոչ մեկին չհաջողվեց մեդալ նվաճել, թեեւ Բաքվում մեր հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը վստահ է, որ տղաներից մի քանիսը կարող էին բարձրանալ պատվո պատվանդան:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Կարեն Աղամալյանն այդ առիթով ասաց.  «Եվրոպական խաղերում տղաների մասնակցությանը միանշանակ գնահատական տալ հնարավոր չէ: Ես բոլորից էլ գոհ եմ: Բոլորն էլ հոգեբանական առումով ոչ մի խնդիր չեն ունեցել: Բաքու մեկնել են հաղթելու համար: Անկախ դահլիճի մթնոլորտից, իսկ երբ մեր տղաներն էին հրավիրվում, տրիբունաներում խմբեր կային, որոնք նախապես գիտեին, թե ովքեր են լինելու մրցակիցները եւ նրանց ոգեւորող պլակատներ էին պարզում, անկախ մրցավարությունից յուրաքանչյուրն էլ ռինգ մտնելիս ոչ մի կասկած չի ունեցել, մեր բռնցքամարտիկները պատրաստ էին այդ ամենին եւ ռինգ մտնում էին բարձր ճակատով, ժպիտը դեմքերին», – ասաց Կարեն Աղամալյանը: Հարցին, թե մրցավարական գործոնն ազդե՞ց արդյունքների վրա, մարզիչը պատասխանեց. «Ես չեմ ուզում ամեն ինչ բարդել մրցավարության վրա: Նախ` մեր թիմում չի եղել ընդգծված լիդեր, որից մեդալ էինք սպասում: Ես բազմիցս ասել եմ՝ եթե այդ պայմաններում մենք հասնենք մեդալի, դա շատ լավ կլինի:

Մենք չունեինք աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոններ, որոնցից մեդալ ավելի շատ ակնկալեինք: Բայց ունեինք ամուր նյարդային համակարգով թիմ, որտեղ ամեն մեկը պատրաստ էր պայքարել մինչեւ վերջ: Մեկի մոտ ստացվեց, մյուսի մոտ չստացվեց: Բայց ես շնորհակալ եմ բոլոր տղաներին, որ նրանք ամեն ինչ արել են հաղթանակի համար: Ցավոք սրտի, բրոնզե մեդալը խլեցին Նարեկ Աբգարյանից: Իր մենամարտերում չի պարտվել նաեւ Սամվել Բարսեղյանը: Մյուսները, ովքեր պարտվել են, ցույց են տվել այն, ինչի ընդունակ էին այդ պահին: Այն մենամարտերը, որոնցում պարտվեցին մեր տղաները, հիմնականում սպասարկում էին Ինդոնեզիայի եւ Բրազիլիայի մրցավարները, որոնք մեզ հաղթանակ չէին տալիս: Դրա փոխարեն, թեկուզ վիճարկելի մարտերում հայաստանցիներին հաղթանակ տալիս էին գերմանացիները, ֆրանսիացիները, անգլիացիները: Մեր պարտված մարտերում հաշիվը եղել է 1-2: Եվ պատահական չէ, որ նշածս երկրների լրատվամիջոցներն ասում էին, որ մրցավարությունը ոչ թե մեր մրցակիցների օգտին էր, այլ հայ բռնցքամարտիկների դեմ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031