Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Որոտանի ՀԷԿ-երը գնած «Կոնտուր Գլոբալ»-ը աշխատողներին չի ազատի. Նրանց աշխատատեղը պայմանագրով երաշխավորված է

Հուլիս 03,2015 17:29

«Կոնտուր Գլոբալ» ընկերությունը, որը գնել է «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը», պատրաստվում է մոտ 100 հոգու ազատել աշխատանքից: Օրերս Aravot.am-ին այսպիսի մտահոգություն էին հայտնել ընկերության աշխատակիցները, որոնց խոսքերով, առանց այդ էլ աշխատատեղ չունեցող Սյունիքում այդ 100 մարդն իրենց ընտանիքներն այդ աշխատանքով են պահում:

«Նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-այսպես արձագանքեց «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Գագիկ Մկրտչյանը` վստահեցնելով, որ «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ընկերության, ՀՀ կառավարության եւ ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության միջեւ կնքված գույքի առուվաճառքի պայմանագրի դրույթների համաձայն՝ բոլոր աշխատակիցները պետք է տեղափոխվեն նոր սեփականատիրոջ մոտ: Այսինքն, ըստ պարոն Մկրտչյանի, պայմանագրով աշխատողների աշխատանքային տեղի համար երաշխիքներ են տրված`հետագայում աշխատանքի ընդունվելու համար. «Այս ընկերությունից պետք է ազատվեն եւ նրանց առաջարկ են արել նոր ընկերությունում ընդունելու համար»:

Գագիկ Մկրտչյանի խոսքերով. «Այն անձնակազմը, որն աշխատում է Որոտանի ՀէԿ-երում, կտեղափոխվի «Կոնտուր Գլոբալ»:

Aravot.am-ի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են աշխատակիցները մտահոգված, եթե նրանց աշխատատեղերը երաշխավորված են, պարոն Մկրտչյանն ասաց, որ այդ խոսակցությունները պարզապես «ասեկոսեներ են»:

Մեր այն դիտարկմանը, թե գուցե նոր ընկերությունում աշխատանքի անցնելուց առաջ նրանց հետ պետք է դադարեցվի հին աշխատավայրի հետ կնքված պայմանագիրը, ինչն էլ կասկածի առիթ է տալիս Որոտանի աշխատակիցներին, որ, եթե ազատման դիմում գրեն, հնարավոր է այլեւս չվերականգնվեն աշխատանքի, պարոն Մկրտչյանն ասաց, որ մինչ աշխատանքից ազատելը, նոր ամերիկյան ընկերությունը նրանց հետ կնքել է առաջարկի պայմանագրեր:
Ընկերության ճարտարագետը նաեւ հայտնեց, որ «Որոտանի ՀԷԿ-եր» ընկերությունը չի լուծարվելու եւ մի քանի աշխատակցով հիմնարկը շարունակելու է գոյություն ունենալ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 17-ին կառավարությունը էլեկտրաէներգիա արտադրելու լիցենզիա տրամադրեց https://www.aravot.am/2015/06/17/582643/

ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը, որը գնել է «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031