Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ հայտարարությունը` Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

Հուլիս 03,2015 19:22

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող  նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում,  նշված հանցագործությանն  առնչակից   լինելու կասկածանքով, 03.07. 2015թ.  ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի  Կապան քաղաքի բնակիչներ՝  Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝  Վիտալի Վլադիմիրի Մինասյանը  և Արա Էմիլի Բուդաղյանը:

Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում  ձերբակալված անձանց  պատկանող բնակարաններից,  այլ շինություններից  հայտնաբերվել է մեծ քանակությամբ  զենք և ռազմամթերք, այդ թվում՝ << ԱԿ-74 >> տեսակի  5. 45 մմ  տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով  և  փամփուշտներով:

Ներկայումս  իրականացվում են ձերբակալման համար հիմք հանդիսացած  կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը,  ինչպես նաև քրեական գործով  պարզաբանման ենթակա  այլ հանգամանքների ստուգմանն ուղղված  տարաբնույթ  քննչական և օպերատիվ գործողություններ: Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների  և առգրավված զենքի նույնականությունը  պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննության հետագա ընթացքի  և միջանկյալ այլ արդյունքների մասին  կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 ՀՀ  ԱԱԾ Քննչական վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031