Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Բաղրամյանցիները» ծխող վարորդների լուսանկարները ցուցադրել ցանկացող երիտասարդին սադրիչ են անվանել ու տարածքից «վտարել». (Տեսանյութ)

Հուլիս 03,2015 19:40

Այսօր Բաղրամյան պողոտայում նախատեսված էր լրագրող Արման Ղարիբյանի լուսանկարների ցուցահանդեսը: Արման Ղարիբյանը պետք է ցուցադրեր հասարակական տրանսպորտին առնչվող լուսանկարներ, որտեղ միկրոավտոբուսների վարորդները ծխում են, երթեւեկում են գերբեռնված, ուղեւորները կքված եւ այլ պատկերներ: Սակայն Արման Ղարիբյանը չի հասցրել լուսանկարները փակցնել, երբ նրան են մոտեցել Բաղրամյան պողոտայում ակցիան շարունակող երիտասարդները եւ խոչընդոտել լուսանկարների ցուցադրությանը:

cuic 2

Նշենք, որ լուսանկարները մակագրված են եղել «դուք վճարում եք», «մի հանդուրժեք այս վիճակը»:  Երիտասարդները պահանջել են հավաքել լուսանկարները, քանի որ, ըստ նրանց, այս ցուցադրությամբ ակցիայի պահանջները կարծես թե փոխվում են եւ այլ պահանջներ են ստանում:

Եղան երիտասարդներ, որոնք Արման Ղարիբյանին սադրիչ անվանեցին, որոշ ակտիվիստներ էլ ասացին, թե նրան Երեւանի քաղաքապետն է ուղարկել եւ նա քաղաքապետարանի պատվերն է կատարում, քանի որ քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է բերել եւ մտադիր է «գազելները» արանքից հանել եւ փոխարինել այդ միկրոավտոբուսներով:

Ցուցահանդեսին ընդդիմացած երիտասարդներին Արման Ղարիբյանը ասել էր, որ իր նպատակը միայն մարդկանց զբաղեցնելն է, որպեսզի մարդիկ «ձանձրույթից չմեռնեն»: Նրա կարծիքով այստեղ պետք է ցուցադրություններ լինեն, դասախոսություններ, որպեսզի մարդիկ զբաղվեն:

Սերգեյ Առաքելյանը, որը ցուցահանդեսին ընդդիմացած երիտասարդներից մեկն է, Aravot.am-ի հետ զրույցում` ասաց, որ իրենք դեմ չէին լինի ցուցահանդեսին, եթե այնտեղ կոնկրետ մարդկանց նկարներ չլինեին, որոնց ոմանք,  նույնիսկ, ճանաչեցին. «Թե չէ, ոչ ոք էլ դեմ չէր, հասարակական տրանսպորտը բոլորիս վերաբերվող խնդիր է եւ բոլորիս անվտանգության հարցն է»:

«Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանը, որը ներկայումս համակարգում է Բաղրամյանում ձեւավորված նոր նախաձեռնության աշխատանքները մամուլի հետ` ասաց, որ իրենք ամենեւին էլ դեմ չեն նման ցուցահանդեսներին եւ նա տեղյակ չի եղել, որ երիտասարդները խոչընդոտել են. «Այստեղ տիրում է հանդուրժողականության մթնոլորտ»-, ասաց Դավիթ Սանասարյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ a1plus.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031