Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին» խումբը վերադարձե՞լ է Բաղրամյան պողոտա, թե՞ ոչ

Հուլիս 04,2015 00:05

Այսօր երեկոյան Բաղրամյան պողոտայում հայտարարվեց, թե «Ոչ թալանին» նախաձեռնող խումբը վերադարձել եւ միացել է ինքնակառավարվող խմբին:

Մի քանի օր առաջ ինքնակառավարվող խմբի անդամները լրատվամիջոցներին հայտարարել էին, որ իրենք ծափողջույններով կդիմավորեն Ազատության հրապարակի տղաներին, եթե նրանք վերադառնան, բայց ոչ որպես լիդերներ:

Aravot.am-ը ինքնակառավարվող խմբի ամենաակտիվ անդամներից մեկից՝ Նարեկ Այվազյանից, հետաքրքրվեց, թե «Ոչ թալանին» նախաձեռնության տղաներն իսկապե՞ս վերադարձել են: «Ես այսօր գնացել եմ Ազատության հրապարակ, հանդիպել նրանց, միասին մասնակցել ենք երթին ու միասին եկել  ենք այստեղ», – պատասխանեց Նարեկ Այվազյանը:

Ճշտող հարցին, թե վերադառնալու պաշտոնական առաջարկ եղե՞լ է, Ն. Այվազյանը պատասխանեց. «Ես տեղեկացել եմ ֆեյսբուքի միջոցով:  Ես այստեղ հայտարարել եմ, որ ողջունելու ենք իրենց: Այսօր այն խմբից մարդիկ կային, որոնք միացան այստեղ»:

Նարեկ Այվազյանը սակայն «Ոչ թալանին» խմբից Վաղինակ Շուշանյանին եւ Մաքսիմ Սարգսյանին Բաղրամյան պողոտայում չի տեսել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031