Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր երեկոյան Բաղրամյան պողոտայում նոր հայտարարություններ կլինեն

Հուլիս 04,2015 15:14

Բաղրամյան պողոտայում հավաքված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարեց, թե տեղեկություն ունեն, որ Բաղրամյան փողոց շուտով փորձելու են բերել վրաններ, փորձելու են աղբամաններն էլ ավելի մոտեցնել ոստիկանությանը եւ նաեւ փակել այլ փողոցներ, մասնավորապես՝ Մոսկովյանը:

Թե ովքեր են այդ ամենի հեղինակները պարոն Ահարոնյանը հրաժարվեց անուններ հնչեցնելուց, ասելով, որ դուք այստեղ եք եւ այդ ամենին ականատես կլինեք. «Գիշերը ժամը 2-ի կողմերը որոշում են կայացրել, որ այսպես չի լինի, որ այսպես հետաքրքիր չէ, որ բարիկադներից բացի վրաններ տեղադրեն եւ սադրանքներ կազմակերպեն ոստիկանների նկատմամբ»,-ասաց պարոն Ահարոնյանը:

скачанные файлы (88)

Նրա հայտարարությունից հետո էլ լրագրողներին Բաղրամյան փողոցի ցույցերի նոր համակարգող Դավիթ Սանասարյանն էլ նշեց, որ այսօր ժամը 21:00-ին Բաղրամյան պողոտայում կլինեն ելույթներ եւ եթե ծրագրերն արժանանան հանրության հավանությանը, կշարժվեն այդ ծրագրով: «Մենք մարտավարություն չունենք, ինչպես ասում են ոստիկանները, մենք բազմավեկտոր պլաններ ունենք եւ սկսելու ենք պլան Ա-ից, իսկ հավանություն չստանալով՝ կանցնենք պլան Բ-ին»,-ասաց պարոն Սանասարյանը՝ չմանրամասնելով այդ պլանները, պատճառաբանեց, թե դա հավասար է նրան, որ իրենք ոստիկաններին հրավիրեն եւ տեղեկացնեն իրենց գործողությունների մասին: Նա վերջում ավելացրեց, որ  բռնության կոչեր չեն լինելու:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031