Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ Գյումրիում  ազատամարտիկի  ու «Ոչ թալանին» խմբի անդամների միջեւ (ֆոտոշարք, տեսանյութ)

Հուլիս 04,2015 22:15

Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամները  եկան Գյումրու Թատերական հրապարակ գյումրեցիների հետ քննարկումներ անցկացնելու, կարծիքներ լսելու համար: Եւ մինչ վերջիններս ներկայացնում էին իրենց պահանջը՝ հետագա  քայլերի մասին խոսելով, «Հիմնադիր խորհրդարան»-ի համակիր, գյումրեցի ազատամարտիկ  Տիգրան Բեբուրյանը նրանից բացատրություն պահանջեց, թե  հունիսի 27-ին, երբ կոչ է հնչել գնալ Օպերա, որտե՞ղ էին «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամները:скачанные файлы (91) скачанные файлы (92)«Այդ օրը մեր նախաձեռնության անդամների կեսը եղել են Բաղրամյան պողոտայում կանգնած, մի քանիսը իջել են  Ազատության հրապարակ ժողովրդի հետ»,-ասաց «Ոչ թալանին» խմբի անդամներից մեկը: Սակայն  ազատամարտիկը ընդհատեց՝ նշելով. «Ինչպե՞ս հասկանանք, մի քանիսը եղել են Օպերային հրապարակում, մի քանիսը Բաղրամյան պողոտայում, երբ որ Բաղրամյան պողոտայում կանգնած էին Օսիպյանը, Գասպարյանը, երբ որ ոստիկանական ուժերը կանգնած էին, դուք էլ գնում էիք Օպերա, էդ դեպքում ինչի՞ էիք նայում, փախնո՞ւմ էիք, ու հիմա եկել եք ստեղ.. »:скачанные файлы (93)

Ի պատասխան «Ոչ թալանին» խմբի անդամը հորդորեց նրան կարգավորել իր հույզերը, որին  ազատամարտիկը արձագանքեց այսպես. «Ես կկարգավորեմ իմ հույզերը, բայց  դուք որտե՞ղ էիք հունիսի 27-ին, հիմա էլ եկել եք Գյումրի, ստեղ խառնեք իրա՞ր»:

Լեզվակռիվ սկսվեց կանգնածների ու  Տիգրան Բեբուրյանի միջեւ, որը համոզված պնդում էր, թե  «Ոչ թալանին» խմբի անդամները վախեցել են, մինչդեռ ինքը լավ տղաների տեղ էր դրել նրանց:  Ներքեւում կանգնածները համոզելով տարան նրան:  Հավաքվածները վատ զգացին իրենց ՝ ասելով, որ նրանք հյուր են եկել, չարժե բղավել նրանց վրա: Իսկ ազատամարտիկը բացականչում էր. «Հերիք է, տղեք, մի խաբեք ժողովրդին»:

Սակայն  «Ոչ թալանին» խմբի անդամներն ասացին, որ տարբեր կարծիքներ կարող են ունենալ հարցի շուրջ , բայց դա  չի նշանակում,  որ մեկը մյուսին պիտի անվանեն ծախված ու դավաճան: Նրանք  ասացին, որ եթե հանկարծ աուդիտից հետո հոսանքը թանկանա, շատ ուժեղ պայքարի դուրս կգան  եւ  այդ դեպքում կպայքարեն ոչ միայն Բաղրամյանում, այլ տարբեր փողոցներում: Նրանք  նաեւ նշեցին, որ  իրենց սեփական  աուդիտն են անցկացնելու ու վեր են հանելու ՀԷՑ –ում կատարված թալանը ու ներկայացնելու են էներգետիկայի նախարարությանը, ներգրավելու են տնտեսագետներին:

Շատերը  իրենց հիացմունքը արտահայտեցին այս երիտասարդների հանդեպ,  բղավելով՝ ապրեք: Ըստ գյումրեցիների, նրանք արեցին այն, ինչը չէին կարող անել մյուսները: Քիչ անց  ազատամարտիկ Տիգրան Բեբուրյանը ձայն խնդրեց ու  բոլորին մինչեւ վերջ պայքարելու կոչ արեց: Ըստ նրա, սխալ թույլ տալու իրավունք չունենք, Բաղրամյան պողոտան ու հանրապետության բոլոր քաղաքները ցույց տվեցին, որ չի կարելի  խաղ տալ հայ ազգի հետ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահագն says:

    Ոչ մեկ իրավունք չունի վիրավորելու ազատ և պայքարող երիտասարդներին որ հսկայական մեծ գործ են արել, ես որպես Գյումրեցի շատ ծանր եմ տարել այդ միջադեպը: Պայքարող երիտասարդներին վիրավերելը այնքան էլ բարոյական չէր: Տղերք ջան մենք ձեզ հետ ենք և միասին պայքարելու ենք մինչև վերջ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031