Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Չեմ կարծում, որ այս աղբամաններն այստեղ պետք է պատանդ մնան» (տեսանյութ)

Հուլիս 05,2015 21:13

«Աղբամաններից յուրաքանչյուրը բավականին լուրջ գումար է: Եթե այս աղբամանները վնասվեն, մենք լրջորեն կվնասենք Երեւանի մաքրությանը: Արդեն տեսնում ենք, «Սանիտեկի» գործունեությունը նկատելի է, երեւում է: Ես չեմ ուզում, որ մեր կամակորության արդյունքում «Սանիտեկի» աղբամանները վնասվեն»,- այս մասին «Առաջին լրատվականի» ուղիղ եթերում հայտարարեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա համաձայն է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի այն հայտարարությանը հետ, որ աղբամանները պետք է վերադարձնել բնակիչներին:

Տիկին Բախշյանը դրանց փոխարեն առաջարկում է այլ պատնեշներ, օրինակ՝ ոստիկանների մոտ տեղակայված երկաթե պատնեշներից տեղադրել. «Էս աղբամանները տվեք: Սրանցից յուրաքանչյուրը մի բակի աղբի խնդիր է լուծում: Հիմա այդ բակի ժողովուրդը նեղվում են, «Սանիտեկը» անհանգստանում է: Չեմ կարծում, որ այս աղբամաններն այստեղ պետք է պատանդ մնան»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմինե says:

    Աղբամանները մեզ պետք են սիմվոլիկ և պաշտպանական առումներով: Առաջարկում եմ դրամ հանգանակենք ու տանք Սանիտեկին որ նոր աղբամաններ գնեն իրենց համար սրանց փոխարեն: Եթե խնդրենք սփյուռքին, համոզված եմ որ այդ գումարը արագ կհավաքվի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031