Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյան. «Ռուսաստանի բացակայությունը «շատ տխուր իրավիճակ է»». НТВ

Հուլիս 05,2015 21:42

ԵԱՀԿ մի քանի երկրների ներկայացուցիչներ այսօր մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ ռուս պատգամավորները չեն մասնակցում Հելսինկիում իր աշխատանքները սկսած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին:

«НТВ»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել վեհաժողովին, որպես բողոքի նշան, երբ երկրի խորհրդարանի նախագահ Սերգեյ Նարիշկինին եւ եւս 5 ռուս պաշտոնյաների արգելել են մուտք գործել Ֆինլանդիա:

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը Ռուսաստանի ներկայացուցիչների բացակայությունը բնորոշել է որպես «շատ տխուր իրավիճակ»։

«Բացի ԵՄ-ի երկրներից՝ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի մեջ են մտնում ևս 30 երկիր, որոնք ԵՄ-ի անդամ չեն։ Եվ ստացվում է, որ մի կազմակերպությունը՝ ԵՄ-ն, միանձնյա որոշում է, թե ով պետք է մասնակցի Վեհաժողովին, ով՝ ոչ», – մասնավորապես ասել է Գեղամյանը։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031